Օլավու Բիլակ | |
---|---|
Ծննդյան անուն | պորտ.՝ Olavo Brás Martins dos Guimarães Bilac |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1918[1][3][4][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գերեզման | Cemitério de São João Batista |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, լրագրող և գրող |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Սան Պաուլուի համալսարան |
Գրական ուղղություններ | պառնասիանիզմ |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Olavo Bilac Վիքիպահեստում |
Օլավու Բիլակ (բրազ.-պորտ.՝ Olavo Bilac, դեկտեմբերի 16, 1865[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն - դեկտեմբերի 28, 1918[1][3][4][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ։ Եղել է պառնասիզմ գրական ուղղության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը Բրազիլիայում։ 1907 թվականին Fon-Fon ամսագիրը նրան հռչակել է «բրազիլացի բանաստեղծների իշխան»։ Բիլակը լայնորեն ճանաչվել ու համբավվել է հատկապես բրազիլական դրոշին ձոնած օրհներգի և պորտուգալերենին նվիրած տպավորիչ սոնետի շնորհիվ[5][6]։ Նա եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը. այդ կաճառում մինչև իր վախճանը զբաղեցրել է 15-րդ աթոռը (1897-1918 թթ.): Հռչակվել է պարտադիր զինվորական ծառայության հովանավոր Բրազիլիայում, քանի որ եռանդուն կերպով պայքարել է երկրում զինվորական պարտադիր ծառայություն մտցնելու օգտին[7]։
Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ 15 տարեկանում դարձել է դաշնային համալսարանի ուսանող, սկսելէ բժշկագիտություն ուսումնասիրել, բայց լրիվ դասընթացը չի ավարտել։ Ավելի ուշ ընդունվել է Սան Պաուլուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց այս բարձրագույն ուսումնական հաստատությունն էլ անավարտ թողնելով՝ տարվել է լրագրությամբ ու գրական աշխատանքով։ Բացի այդ, պետական ծառայության է անցել՝ որպես դպրոցական տեսուչ։ Նրա առաջին սոնետը տպագրվել է 1884 թվականին, Gazeta de Notícias-ում։ 1891 թվականին չորս ամսով բանտարկվել է երկրի նախագահ Ֆլորիան Պեյշոտուի դեմ բողոքի ցույցերի մասնակցելու պատճառով։ 1897 թվականին նրա անվան շուրջ աղմուկ է բարձրացել նաև այն կապակցությամբ, որ ավտոմեքենայի կառավարումը կորցնելով՝ բախվել է ծառին, այդպիսով՝ դարձել է ավտովթարում հայտնված առաջին մարդը Բրազիլիայում։
Բիլակը, չափածո գործերից զատ, հեղինակել է նաև երգիծական երկեր, պատմվածքներ, քրոնիկներ, մանկական ստեղծագործություններ, հրատարակության է պատրաստել մի շարք դասագրքեր։ Բացի այդ, գերմաներենից մեծ վարպետությամբ թարգմանել է Վիլհելմ Բուշի գլուխգործոցը համարվող երկը՝ «Max und Moritz»-ը և լույս ընծայել Juca e Chico խորագրով[8]։
Բիլակը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ 1917 թվականին դարձել է Սան Պաուլուի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, չնայած բարձրագույն կրթություն չուներ։
Նախորդող՝ Gonçalves Dias (patron) |
Brazilian Academy of Letters – Occupant of the 15th chair 1897–1918 |
Հաջորդող՝ Amadeu Amaral |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլավու Բիլակ» հոդվածին։ |
|