Օլաֆ Սկավլան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1838[1] |
Ծննդավայր | Ստրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Վախճանվել է | մայիսի 31, 1891 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրականության պատմաբան և կենսագիր |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Զավակներ | Էյնար Սկավլան |
Ազգականներ | Aagaat Daae? |
Olaf Skavlan Վիքիպահեստում |
Օլաֆ Սկավլան (նորվ.՝ Olaf Skavlan, ծննդյան անունը՝ Օլե Սկավլան, հունվարի 25, 1838[1], Ստրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - մայիսի 31, 1891, Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրականագետ, դրամատուրգ։
Օլաֆ Սկավլանը ծնվել է Նորվեգիայի Ստրանդա կոմունայում, ծխական քահանա և քաղաքական գործիչ Օգե Շավլանի (1806-1876) և Գերհարդին Պոլին Բերգի (1817-1884) ընտանիքում։ Սիգվոլ Սկավլանի, Էյնար Սկավլանի, Օգե Սկավլան կրտսերի և Հարալ Սկավլանի եղբայրը[2]։ 1879 թվականի օգոստոսին Ստավանգերում ամուսնացել է Դագմար Քիլանդի (1855-1931) հետ։ Եղել է Արնսթեյն Արնեբերգի կնոջ հայրը, դերասանուհի Մերետ Սկավլանի պապը[2]։
Ստեղծագործել սկսել է դեռևս ուսանողական տարիքից։ 1871 թվականին պաշտպանել է «Holberg som Komedieforfatter» դոկտորական թեզը Լյուդվիգ Հոլբերգի մասին։ «Nyt norsk Tidsskrift» պարբերականում տպագրել է Հենրիկ Վերգելանի «Skabelsen, Mennesket og Messias» աշխատության ուսումնասիրությունը[3], որի շնորհիվ Վերգելանին ընդունել են որպես լիբերալ քաղաքական գործիչ և ոչ թե ապաքաղաքական գրող[4]։ 1877 թվականին նշանակվել է Ֆրեդերիկ թագավորական համալսարանի (Օսլոյի համալսարան) պրոֆեսոր։ Օլաֆ Սկավլանը համահիմնադրել և խմբագրել է երգիծական Vikingen ամսագիրը։ 1882-1887 թվականներին Էրնստ Սարսի հետ հրատարակել են «Nyt tidsskrift» պարբերականը[3]։
Մահացել է 1891 թվականի մայիսին Քրիստիանիայում[2]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլաֆ Սկավլան» հոդվածին։ |
|