Օլգա Լյուբիմովա | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 31, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Հայր | Բորիս Լյուբիմով |
Մայր | Maria Shverubovich? |
Օլգա Լյուբիմովա (ռուս.՝ Ольга Борисовна Любимова, դեկտեմբերի 31, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարար։
Ավարտել է Մոսկվայի №1234 հանրակրթական դպրոցը՝ անգլերենի խորացված ուսուցմամբ[1]։ 5-ից 7-րդ դասարանն ուսանել է Պատմա-բանասիրական ուղղափառ գիմնազիայում[2]։
Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և թատերագիտական ֆակուլտետում
Ուսումնառության ընթացքում ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում պրակտիկա է անցել REN-TV, ՏՎԿ, «Նաշե Ռադիո», «Ռադիո Ռոքս» ռադիոկայաններում[1]։
«Եվրոպա Պլյուս» ռադիոկայանի թղթակից[1]։
2001 թվականից աշխատել է հեռուստատեսությունում։ Ի սկզբանե Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալության արտադրության «Օրթոդոքս» ծրագրի թղթակից է, որը հեռարձակվել է ՏՎՑ հեռուստաալիքով։
2001-2009 թվականներին աշխատել է «երրորդ ալիքում»[2]։ Այնուհետև եղել է «Ռեգիոն» (2003-2004) և «Ռուսական հայացք» (2003-2004, 2006-2009) ծրագրերի շեֆ-խմբագիրը։
2010 թվականի դեկտեմբերից 2011 թվականը եղել է «Մշակույթ» հեռուստաալիքի «Կոնտեքստ» ամփոփիչ տեղեկատվական-վերլուծական ծրագրի ղեկավար[3]։
2011-2012 թվականներին՝ «TV-3 հեռուստաալիք» ՍՊԸ-ի ծրագրային դեպարտամենտի վավերագրական ֆիլմերի ավագ պրոդյուսեր[4]։
Զուգահեռաբար շարունակել է աշխատել Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալությունում[2]։
Մասնակցել է ավելի քան 80 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը[1][5][6][7]։
2015 թվականի նոյեմբերին դարձել է Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը (ոչ անիմացիոն ֆիլմերի պետական աջակցության բաժնի գծով)[8]։ Նախկինում նման պաշտոն գոյություն չուներ[9]։
2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունվար՝ «Առաջին ալիք» ԲԸ սոցիալական և հրապարակախոսական ծրագրերի տնօրինության փոխտնօրեն[10]։
2018 թվականի հունվարի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավար[11][12]։
2020 թվականի հունվարի 21-ից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար։
Ամուսնացած է, ամուսինը «Առաջին ալիքի» լրագրող և մեկնաբան Եվգենի Ալեքսանդրի Բարանովն է[13][14]։ Ունի որդի և դուստր[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Լյուբիմովա» հոդվածին։ |
|