Օլգա Միլլես

Օլգա Միլլես
գերմ.՝ Olga Milles
Ծնվել էհունվարի 24, 1874(1874-01-24)[1]
ԾննդավայրԼայբնից, Շտիրիա[2][1]
Վախճանվել էհունվարի 3, 1967(1967-01-03)[1] (92 տարեկան)
Մահվան վայրԳրաց, Ավստրիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա և  Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և փորագրիչ
ԱմուսինԿարլ Միլլես[1]
ԱզգականներՌութ Միլլես[3]
Կայքmillesgarden.se/olga-milles-595.aspx(անգլ.)(շվեդ.)
 Olga Milles Վիքիպահեստում

Օլգա Միլլես (շվեդ.՝ Olga Milles, ծննդյամբ՝ Գրաններ, հունվարի 24, 1874(1874-01-24)[1], Լայբնից, Շտիրիա[2][1] - հունվարի 3, 1967(1967-01-03)[1], Գրաց, Ավստրիա[1]), ավստրիական ծագմամբ շվեդ նկարիչ։

Քանդակագործ Կարլ Միլլեսի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Գրանները ծնվել է Գրացում (Ավստրիա), 1874 թվականին։ Դեռևս վաղ տարիքից նա ցուցաբերում էր նկարելու իր ունակությունը և արդեն տասներկու տարեկան հասակում ստացավ կրթաթոշակ Landschaftliche Zeichenakademie-ում սովորելու համար։ Այնուհետև նա շարունակեց նկարչություն ուսումնասիրել Փարիզում և Մյունխենում և շուտով դարձավ պահանջված նկարիչ՝ մեծ թվով պատվերներով։ Օլգան հիմնականում նկարում էր ավստրիական արիստոկրատների և նրանց երեխաների դիմանկարները[4]։

Օլգան ծայրաստիճան հավատացյալ էր և նույնիսկ մտածում էր կանանց մենաստանում նկարչության ուսուցչի տեղ գտնելու մասին։ Նա չէր ձգտում ամուսնանալ, բայց 1898 թվականին Փարիզում ծանոթացավ շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսի և նրա քրոջ՝ Ռութ Միլլեսի հետ։ Երբ Կառլն առաջարկություն արեց Օլգային, նա սկզբում հրաժարվեց, քանի որ ցանկանում էր իրեն ամբողջովին նվիրվել արվեստին։ Այնուամենայնիվ, 1900 թվականին տեղի ունեցավ նրանց գաղտնի նշանադրությունը, իսկ 1905 թվականին՝ ամուսնությունը Գրացում։ Հարսանիքից մեկ տարի անց Օլգան ամուսնու հետ տեղափոխվեց Շվեդիա։ Ամուսինները երեխաներ չունեին[4]։

1906 թվականին սկսվեց Միլլեսգորդենի շինարարությունը՝ տնով և շրջակա այգով։ Սակայն, ըստ ամենայնի, այս նախագծով ավելի շատ հետաքրքրված էր Կառլը, քան Օլգան։ Նա տխրում էր տան համար, անվստահություն էր զգում իր իսկ արվեստի հանդեպ և Միլլեսգորդենի վեհությունը ճնշում էր նրան։ Ուստի նա նախընտրեց ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողների հետ Գրացում[4]։

Ամուսնությունից հետո Օլգան շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ, չնայած փոքր ծավալով։ Նրա գործերից ոչ բոլորն են պահպանվել, քանի որ նա ծայրաստիճան ինքնաքննադատաբար էր վերաբերվում իր գործերին և հավանաբար ոչնչացրել էր իր նկարների ու էսքիզների մի մասը։ 1931 թվականին Կառլ Միլլեսին հրավիրեցին դասավանդելու Դետրոյթի Կրենբրուկսի արվեստի ակադեմիայում և հետագա 20 տարիները ամուսիններն անցկացրեցին Միացյալ Նահանգներում ՝ Շվեդիա վերադառնալով միայն 1951 թվականին[4]։

1955 թվականին Կառլ Միլլեսի մահից հետո Օլգան վերադարձավ հայրենի Գրաց, որտեղ էլ մահացավ 1967 թվականին 93 տարեկան հասակում։ Նրա աճյունը տեղափոխվեց Շվեդիա։ Թաղված է Միլլեսգորդենում[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Միլլես» հոդվածին։