Օլգա Սանֆիրովա ռուս.՝ Ольга Александровна Санфирова[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1917 |
Ծննդավայր | Սամարա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1944 (27 տարեկան) |
Մահվան վայր | Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գրոդնո |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | օդաչու և սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Օլգա Ալեքսանդրովնա Սանֆիրովա (մայիսի 2, 1917, Սամարա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1944, Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), 46-րդ գվարդիայի գիշերային ռմբակոծության ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս։
Ծնվել է 1917 թվականի մայիսի 2-ին (ապրիլի 19), Սամարայում, աշխատավորի ընտանիքում։ Ազգությամբ թաթար է։
Ավարտել է աերակումբի իններորդ դասարանը։ Ապրել և աշխատել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
1941 թվականին մտել է Կարմիր բանակի կազմի մեջ։ Ավարտել է Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը։ Բանակում գործունեությունը ծավալել է 1942 թվականից։ 1942 թվականից դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար, գվարդիայի կապիտանը իրականացրել է 630 մարտական գիշերային թռիչք՝ հակառակորդի կենդանի ուժի և ամրությունների ոչնչացման համար։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանն ու ազատագրմանը, Նովոռոսիյսկ-Տամանի, Կերչենսկո-Էլտիգենսկի, Ղրիմի, բելառուսական հարձակողական գործողություններին[2]։ Պատերազմի ընթացքում նա 875 թռիչքային ժամերով կատարել է 630 գիշերային մարտական թռիչք՝ նետելով 77 տոննա ռումբ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։
Քաջ օդաչուն զոհվել է 1944 թվականի դեկտեմբերի 13-ին՝ մարտական առաջադրանքից վերադառնալիս։ Մեքենան հրկիզել են Լեհաստանում՝ Նասելսկի շրջանում։ Օլգան և Ռուֆինա Գաշևան՝ օդապարիկով նետվելով, հայտնվել են չեզոք գոտում։ Օլգա Սանֆիրովան զոհվել է հակահետևակային ականի վրա պայթելով, Իսկ Ռուֆուն հանել է մարտիկին։ Թաղված է Բելառուսի Գրոդնո քաղաքում գտնվող եղբայրական գերեզմանում[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Սանֆիրովա» հոդվածին։ |
|