Օլգա թագուհու ձնծաղիկ | |
Օլգա թագուհու ձնծաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Amaryllidoideae |
Տրիբա | Galantheae |
Ցեղ | Ձնծաղիկ (Galanthus) |
Տեսակ | Օլգա թագուհու ձնծաղիկ (G. reginae-olgae) |
Միջազգային անվանում | |
Galanthus reginae-olgae | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Օլգա թագուհու ձնծաղիկ (լատին․՝ Galanthus reginae-olgae), շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին պատկանող բույս։
Սոխուկն ունի 2 սմ երկարություն և 1,5 սմ տրամագիծ, իսկ ծաղկապատյանը՝ 3-4 սմ երկարություն։
15 սմ երկարությամբ և 0,6-0,8 սմ լայնությամբ տերևները կանաչ են, գորշակապույտ և գծավոր, հայտնվում են ծաղկելուց հետո (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին)։
Ծաղկակիրն ունի 9-11 սմ երկարություն, իսկ ծաղկակոթն ու թևերն ունեն նույն չափսը՝ 2,5 սմ երկարություն։ Ծաղկապատյանի արտաքին տերևները լայն-նշտարաձև են, գոգավոր, 2,3-2,5 սմ երկարությամբ ու 0,8 սմ լայնությամբ։ Կտրվածքավոր գագաթների կլոլորաձև մասերով ներքին հակադիր-ձվաձև տերևները ունեն 1,2 սմ երկարություն և 0,6 սմ լայնություն։ Առէջի երկարությունը 0,5-0,6 սմ է։ Փոշանոթները սրածայր են։
Քրոմոսոմների թիվը 2n=24 է[1]։
Արեալն ընդգրկում է Հունաստանը (հարավային մաս), Բալկանյան թերակղզին և Հարավսլավիան[2]։
Աճում է եղևինների և եղևնիների անտառեզրերին, ինչպես նաև պտերների մոտակայքում։ Այն հանդիպում է համեմատաբար չոր, ստվերային անտառներում[3][4]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա թագուհու ձնծաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա թագուհու ձնծաղիկ» հոդվածին։ |
|