Օլե Յակոբ Բրոք բուկմոլ՝ Ole Jacob Broch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1818[1] կամ հունվարի 4, 1818[2] Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա կամ Fredrikstad, Էստֆոլդ, Նորվեգիա[3] |
Մահացել է | փետրվարի 5, 1889[2][1][4] (71 տարեկան) Սևր |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գիտնական և ղեկավար |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Պաշտոն(ներ) | Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs?, Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Minister of the Navy and Postal Affairs? և Q76419138? |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան և Kristiansand Cathedral School? |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն և ֆրանսերեն[3] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Johan Jørgen Broch? |
Հայր | Johan Jørgen Broch? |
![]() |
Օլե Յակոբ Բլոք (նորվ.՝ Ole Jacob Broch, հունվարի 14, 1818[1] կամ հունվարի 4, 1818[2], Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա և Fredrikstad, Էստֆոլդ, Նորվեգիա[3] - փետրվարի 5, 1889[2][1][4], Սևր), նորվեգացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, տնտեսագետ, մանկավարժ և քաղաքական գործիչ։
Օլե Յակոբ Բլոքը ծնվել է 1818 թվականի հունվարի 14-ին, Նորվեգիայի Ֆրեդրիկստադ քաղաքում՝ սպա Յոհան Յորգան Բլոքի (նորվ.՝ Johan Jørgen Broch; 1791-1860) ընտանիքում, ով հայերենի երկրում մեծ հեղինակություն էր վայելում որպես քաղաքական գրող և Ստորտինգի անդամ[5]։
Ուսում է ստացել Խրիստիանայում (ներկայիս Օսլո)։ Երկար տարիներ ապրել է Փարիզում, ապա ճանապարհորդել է Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա և Իտալիա[5]։
1842 թվականի աշնանը, Օլեն, Նիսենի հետ միասին Օսլոյում հիմնում են Լատինական և իրական դպրոց, 1843 թվականից 1852 թվականը ռազմական դպրոցի, իսկ 1853 թվական բարձրագույն ռազմական դպրոցի ուսուցիչ էր[5]։
1848 թվականի դեկտեմբերին, նա Քրիստոնյաների համալսարանում զբաղեցնում է մաքուր մաթեմատիկայի դասախոսի տեղը, իսկ 1858 թվականից դառնում է պրոֆեսոր[5]։
Դրանից բացի՝ 1852 թվականին նա դարձել է հիպոտեկային բանկի տնօրենների խորհրդի անդամ, 1855 թվականին հանձն է առել Նորվեգիայի երկաթուղու ղեկավարությունը, իսկ 1859 թվականին նշանակվել է դրանից կարճ ժամանակ առաջ հիմնադրված Նորվեգիայի վարկային բանկի ղեկավար[5]։
Ստորտինգում, որտեղ 1862-1869 թվականներին Բլոքը եղել է Նորվեգիայի մայրաքաղաքի ներկայացուցիչ, նա մասնակցել է կարևոր հարցերի քննարկման և ակտիվորեն աջակցել է երկաթուղու կառուցման վերաբերյալ առաջարկին[5]։
1869 թվականին նա հրավիրվել էր նախարարների առանձնասենյակ և ստանձնել էր ծովային և փոստային դեպարտամենտների կառավարումը, սակայն 1872 թվականին նա թողնում է այն և վերադառնում իր համալսարանական զբաղվունքներին[5]։
1879-1889 թվականներին գլխավորել է Կշիռների և չափերի միջազգային բյուրոն։ Վերջին տարիներին Բլոքը հաճախ էր լինելում միջազգային ցուցահանդեսի և վեհաժողովների Նորվեգիայի պաշտոնական պատվիրակը[5]։
Գիտական միությունների՝ մաթեմատիկայի, մեխանիկայի ու օպտիկայի հարցերին նվիրված ամսագրերում ու պարբերական հրատարակություններում տպագրել է բազմաթիվ հոդվածներ[5]։
Օլե Յակոբ Բլոքը մահացել է 1889 թվականի փետրվարի 5-ին, Ֆրանսիայի Սևր կոմունայում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլե Յակոբ Բրոք» հոդվածին։ |
|