Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Ղազախստան և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1973[1] (51 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օլեգ Կոռնիենկո (ռուս.՝ Олег Корниенко, մայիսի 28, 1973[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[2], խորհրդային, ռուս և ղազախ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Ղազախստանի հավաքականում։
Օլեգ Կորնիենկոն Վլադիկավկազի ֆուտբոլի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ռուսլան Խադարցևը։
1989 թվականին հայտավորվել է Օրջոնիկիձևսկիի «Սպարտակում», որի կազմում նորամուտը նշել է 1989 թվականի մայիսի 2-ին կույբիշևյան «Կռիլյա Սովետովի» դեմ գավաթային խաղում[3]։
Դպրոցն ավարտելուց հետո 1990 թվականին ընդունվել է «Ավտոդոր» ակումբ։ Թիմում անցկացրել է 5 մրցաշրջան՝ անցկացնելով 123 հանդիպում։
1994 թվականին վերադարձել է «Սպարտակ»։ Ակումբի կազմում նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչում՝ ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում[4]։
1995 թվականին «Սպարտակ-Ալանիայի» կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող։
2000 թվականին Աստանայից տեղափոխվել է ղազախական «Ժենիս», որտեղ նրան հրավիրել է ակումբի նախագահ Գրիգորի Լորիան։ «Ժենիսի» կազմում երկու անգամ՝ 2000 և 2001 թվականներին, դարձել է Ղազախստանի առաջնության հաղթող։
2002 թվականին դարձել է Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ, որտեղ տեղափոխվել է ակումբի մարզիչ Սերգեյ Գորոխովոդացկիի հրավերով[5]։ 2007 թվականին ակումբի հետ դարձել է Սուպերլիգայի բրոնզե մեդալակիր։
2009 թվականին նույն «Շախտյորում» ֆուտբոլային կարիերան շարունակել է որպես մարզիչ։
Դեռ 2001 թվականին Կորնիենկոն հնարավորություն ուներ հագնելու ազգային թիմի մարզաշապիկը, այն ժամանակ հավաքականը ղեկավարում էր Վահիդ Մասուդովը, սակայն առաջարկը եկել էր միայն 2007 թվականին, երբ հոլանդացի մարզիչ Առնո Պայպերսը նրան հրավիրեց «Ալմա-ՏՎ գավաթի» միջազգային մրցաշարին[6]։ Նույն 2007 թվականին երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում, այդ թվում նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականի դեմ, որտեղ նա փոխարինել է Նուրբոլ Ժումասկալիևին[7]։
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մրցաշար | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|---|
1989 | Սպարտակ (Օրջոնիկիձե) | ԽՍՀՄ | Առաջին լիգա | 0 | 0 |
1990 | Ավտոդոր (Վլադիկավկազ) | ԽՍՀՄ | Երկրորդ ցածրագույն լիգա | 28 | 2 |
1991 | Սպարտակ (Վլադիկավկազ) | ԽՍՀՄ | Բարձրագույն լիգա | 0 | 0 |
Ավտոդոր (Վլադիկավկազ) | ԽՍՀՄ | Երկրորդ ցածր լիգա | 20 | 0 | |
1992 | Ավտոդոր (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Երկրորդ լիգա | 37 | 3 |
1993 | Ավտոդոր (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Առաջին լիգա | 34 | 2 |
1994 | Ավտոդոր (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Առաջին լիգա | 4 | 1 |
1994 | Սպարտակ (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն լիգա | 14 | 0 |
1995 | Սպարտակ-Ալանիա (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն լիգա | 19 | 0 |
1996 | Ալանիա (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն լիգա | 22 | 0 |
1997 | Ալանիա (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն լիգա | 23 | 0 |
Ալանիա-դ (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Երրորդ լիգա | 2 | 0 | |
1998 | Ալանիա (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն դիվիզիոն | 22 | 1 |
Ալանիա-2 (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Երկրորդ դիվիզիոն | 2 | 0 | |
1999 | Ալանիա (Վլադիկավկազ) | Ռուսաստան | Բարձրագույն դիվիզիոն | 9 | 0 |
2000 | Ժենիս (Աստանա) | Ղազախստան | Սուպերլիգա | 26 | 6 |
2001 | Ժենիս (Աստանա) | Ղազախստան | Սուպերլիգա | 14 | 0 |
2001 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 13 | 2 |
2002 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 23 | 2 |
2003 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 29 | 5 |
2004 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 33 | 3 |
2005 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 28 | 7 |
2006 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 27 | 0 |
2007 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 25 | 2 |
2008 | Շախտյոր (Կարագանդա) | Ղազախստան | Սուպերլիգա | 27 | 2 |
Ընդհանուր | 477 | 39 |
|