Օլիվիա Օ'Բրայեն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Olivia Gail O'Brien |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1999 (25 տարեկան) Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | Justin-Siena High School? |
Կայք | oliviaobrienmusic.com |
![]() |
Օլիվիա Գեյլ Օ'Բրայեն (անգլ.՝ Olivia Gail O'Brien; նոյեմբերի 26, 1999, Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է դարձել 2016 թվականին Gnash-ի հետ «I Hate U, I Love U» երգում համագործակցելուց հետո։ Երգը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 10-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և առաջինը՝ Ավստրալիայում, ինչի արդյունքում Օլիվիան պայմանագիր է կնքել Island Records-ի հետ։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Was It Even Real?»-ը թողարկվել է 2019 թվականի ապրիլին։
Օլիվիա Գեյլ Օ'Բրայենը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 26-ին Կալիֆոռնիա նահանգի Թաուզանդ Օքս քաղաքում[1]։ Նա սկսել է երգել 7 տարեկանում և ինքնուրույն սովորել է կիթառ և դաշնամուր նվագել[1]։ Նա հաճախել է Կալիֆոռնիայի Նափա քաղաքի Justin-Siena ավագ դպրոցը[2]։
Օ'Բրայենի վրա ուշադրություն է դարձրել Gnash-ն այն բանից հետո, երբ նա տեղադրել է նրա որոշ երգերի իր քավեր տարբերակները SoundCloud-ում։ Gnash-ը կապ է հաստատել Օլիվիայի հետ, հետաքրքրվելով նրա նյութերով, և խնդրել է նրան ուղարկել իր բնօրինակ երգերից մեկը։ Օ'Բրայենը ուղարկել է ձայնային հաղորդագրություն իր երգով՝ «I Hate U, Love U»-ով, և Gnash-ը հրավիրել է նրան ձայնագրել այդ երգը Լոս Անջելեսում[2]։ «I Hate U, Love U»-ն թողարկվել է 2016 թվականի մարտին, և ընդգրկվել է Gnash-ի «Us» մինի ալբոմում[3]։ Սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 10-րդ հորիզոնականը և Ավստրալիայի չարթի առաջին հորիզոնականը[4]։ Դրանից հետո Օ'Բրայենը պայմանագիր է կնքել Island Records լեյբլի հետ և թողարկել իր դեբյուտային սոլո սինգլը՝ «Trust Issues»-ը 2016 թվականի օգոստոսին, որի պրեմիերան տեղի է ունեցել Complex ասմագրի միջոցով[5][6]։
2017 թվականի փետրվարին Օ'Բրայենը թողարկել է «Empty» երգը որպես իր դեբյուտային մինի ալբոմի առաջնային սինգլ[7]։ 2017 թվականի մարտին Օ'Բրայենը առաջադրվել է iHeartRadio Music Award մրցանակին «Լավագույն սոլո ճեղքում» անվանակարգում, սակայն պարտվել է Զեյն Մալիկին[8]։ Մինի ալբոմի երկրորդ սինգլը՝ «RIP»-ը, թողարկվել է հուլիսին՝ նվագակվող տեսահոլովակի հետ միասին[9][10]։ Երրորդ սինգլը՝ «No Love»-ը հետևել է նոյեմբերին, որի հետ մինի ալբոմը՝ «It's Not That Deep»-ը թողարկվել է ամբողջությամբ[11][12][13]։
2018 թվականի օգոստոսին թողարկվել է «UDK» երգը[14] որպես Օլիվիա Օ'Բրայենի առաջին ստուդիական ալբոմի առաջնային սինգլ[15][16]։ 2019 թվականի մարտին Օ'Բրայենը հայտարարել է իր դեբյուտային ստուդիական ալբոմի՝ «Was It Even Real?»-ի մասին, որի թողարկումը պլանավորվել է 2019 թվականի ապրիլի 26-ին։ Շուտով նա թողարկել է «Just Friends» երգը որպես գովազդային սինգլ, և «Just a Boy»-ը՝ որպես եզրափակիչ սինգլ մինչև ալբոմի թողարկումը[17][18]։ 2019 թվականի մայիսին Օ'Բրայենը համագործակցել է նորվեգական Seeb խմբի հետ[19] «Fade Out» երգում։ Սինգլը թողարկվել է տեսահոլովակի հետ միասին[20]։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Օ'Բրայենը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «It Was a Sad Fucking Summer»-ը[21][22]։ Ըստ Օլիվիայի, մինի ալբոմը ձևավորել է միկրոմիքսթեյփերի նախագծի մի մասը[21]։ Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է շրջագայության մասին, որի անվանումը It Was a Sad F**cking Tour էր։ Այն տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարից մինչև մարտ ընկած ժամանակահատված[23][24]։ 2020 թվականի ապրիլին Օ'Բրայենը պետք է ելույթ ունենար Կոաչելլա փառատոնին, որը հետաձգվել է 2019-2020 կորոնավիրուսի համավարակի պատճառով[25]։
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Was It Even Real? |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
It's Not That Deep[26] |
|
It Was A Sad Fucking Summer |
|
The Results Of My Poor Judgement |
|
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [27] | |||||||||
Trust Issues[28] | 2016 | — | Ոչ ալբոմային սինգլ | ||||||
Root Beer Float (Blackbear-ի մասնակցությամբ)[29] |
— | ||||||||
Find What You're Looking For | — | ||||||||
Hate U, Love U | 99 | ||||||||
Empty | 2017 | — | It's Not That Deep[31] | ||||||
RIP | — | ||||||||
No Love | — | ||||||||
UDK | 2018 | — | Was It Even Real? | ||||||
I Don't Exist | — | ||||||||
Care Less More | — | ||||||||
Love Myself | 2019 | — | |||||||
Just a Boy | — | ||||||||
Fade Out (Seeb-ը Օլիվիա O'Բրայենի և Space Primates-ի հետ) |
— | ||||||||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընգրկվել չարթերում այդ տարածաշրջանում։ |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [27] |
AUS [32] |
AUT [33] |
BEL [34] |
CAN [35] |
DEN [36] |
ITA [37] |
NZ [38] |
SWE [39] |
UK [40] | ||||
I Hate U, I Love U[41] (Gnash՝ Օլիվիա Օ'Բրայենի մասնակցությամբ) |
2016 | 10 | 1 | 9 | 3 | 22 | 29 | 14 | 9 | 15 | 7 | us | |
Ringtone (Diamond White՝ Օլիվիա Օ'Բրայենի մասնակցությամբ) |
2018 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |
Might Die Young (Բոբի Բրաքինս՝ Օլիվիա Օ'Բրայենի և Թինաշեի մասնակցությամբ ) |
— | — | — | — | — | — | — | — | — | — | To Kill For | ||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընգրկվել չարթերում այդ տարածաշրջանում։ |
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Tequilawine | 2017 | It's Not That Deep |
Just Friends | 2019 | Was It Even Real? |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | iHeart Radio Music Awards | Լավագույն սոլո ճեղքում | Ինքը[8] | Առաջադրված |
Radio Disney Music Awards | Լավագույն ճեղքումային երգ | i hate u, i love u[50] | Առաջադրված |
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Օ'Բրայեն» հոդվածին։ |
|