Կոմպոզիցիա է սովորել Փարիզի կոնսերվատորիայում՝ Թոնի Օբինի և Շառլ Մեսսիանի մոտ։ 1950-1964 թվականներին ղեկավարել է իր ծննդավայր Սեն Ժերմեն ան Լեի կոնսերվատորիան[7]։ 1961-1972 թվականներին կոմպոզիցիա է դասավանդել Սեզար Ֆրանկի անվան երաժշտական դպրոցում, 1976 թվականին եղել է Փարիզի շրջանի կոնսերվատորիայի հիմնադիրներից և առաջին ղեկավարը։ Նրա հայտնի ուսանողների թվում է եղել կոմպոզիտոր Ալեն Գանյոնը։
Հրատարակել է ներդաշնակության դասագիրք (1965) և մենագրություն Յոհան Սեբաստիան Բախի մասին, սակայն երաժշտագիտության բնագավառում նրա գլխավոր ձեռքբերումը Ստրասբուրգում Բախի Գոլդբերգի վարիացիաների հեղինակի ձեռագրի հայտնաբերումն է եղել։ Օլիվիե Ալենը գրել է օրատորիոն՝ «Սգո երգը լեռներում կորածների համար»
(ֆր.՝ Chant funèbre sur 1950 թ.), մի շարք երգեհոնային ստեղծագործություններ, այդ թվում՝ «Սյուիտ» (1951) և «Միկրոլուդիա» (1981), «Ֆրանսիական սյուիտ շեփորի և երգեհոնի համար» (1964 թ.):
Ռոբերտ Շումանի անվան մրցանակի դափնեկիր է (1967, ԳԴՀ)։
Alain, Marie-Claire (2008): "Hommage à Olivier Alain." In Association Maurice & Marie-Madeleine Duruflé: Bulletin Nos. 7-8 (2007–2008): 99-101.
Alain, Olivier (1951): "L'œuvre pour piano de Jehan Alain." In Le Conservatoire 14 (January 1951): 59-62.
Alain, Olivier (1951): "Le Reqiem de Maurice Duruflé." In Le Conservatoire 14 (January 1951): 62-64.
Alain, Olivier (1956): "Maurice Duruflé, Grand Prix de la Ville de Paris." In Le Figaro, 1124 (December 1956).
Decourt, Aurélie (2008): "Olivier Alain: Un artiste déchiré entre ses passions." In Association Maurice & Marie-Madeleine Duruflé: Bulletin Nos. 7-8 (2007–2008): 106-111.
Guillard, Georges (2008): "Olivier Alain: Passeur et accoucheur de musiciens." In Association Maurice & Marie-Madeleine Duruflé: Bulletin Nos. 7-8 (2007–2008): 102-105.