Օլլի Ջոնսթոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 31, 1912[1] |
Ծննդավայր՝ | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 14, 2008[3][1][4][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, արվեստագետ և կերպարների անիմացիա |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0426508 |
frankanollie.com |
Օլիվեր Մարտին Ջոնսթոն կրտսեր (անգլ.՝ Oliver Martin Johnston, Jr., հոկտեմբերի 31, 1912[1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - ապրիլի 14, 2008[3][1][4][…], Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ստուդիայի տասն առաջատար անիմատորներից մեկը[8][9][10][11]։ 1989 թվականին ստացել է «Դիսնեյի լեգենդները» մրցանակ, իսկ նրա աշխատանքները 2005 թվականին արժանացել են ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալի։
Օլլի Ջոնսթոնը Դիսնեյի ստուդիայում աշխատել է 43 տարի (1935-1978)։ Նրա առաջին աշխատանքը, որին մասնակցել է որպես գլխավոր անիմատոր, եղել է «Պինոկիո» մուլտֆիլմը։ Բացի այդ, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ֆանտազիա» և «Բեմբի»։ Նրա վերջին լիամետրաժ աշխատանքը եղել է «Փրկարարները» մուլտֆիլմը, որտեղ Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է կերպարներից մեկի՝ Ռուֆուս կատվի տեսքով։
Ջոնսթոնը Ֆրենկ Թոմասի հետ «The Illusion of Life: Disney Animation» գրքի համահեղինակ է։ Գրքում, մասնավորապես, նկարագրված են անիմացիայի 12 սկզբունքները։ Այնտեղ հավաքված են անիմացիայի հնարներն ու տեխնիկան, որոնք մշակվել և ներդրվել են ստուդիայում։ Ֆրենկն ու Օլլին մտերիմ ընկերներ էին և իրար ճանաչում էին դեռևս Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ընկերությունը արտացոլված է «Frank and Ollie» վավերագրական ֆիլմում, որի պրոդյուսրը Ֆրենկի որդին՝ Թեոդոր Թոմասն է։ Վերջինս 2012 թվականին եղել է մեկ այլ՝ «Growing up with Nine Old Men» ֆիլմի պրոդյուսրը։
Օլիվեր Ջոնսթոնը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Պալո Ալտոյում։ Հաճախել է Սթենֆորդի համալսարանի տարրական դպրոց, որտեղ հայրը ռոմանական լեզուների պրոֆեսոր էր։ Պալո Ալտոյի ավագ դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Սթենֆորդ և մեկ տարով ընդունվել Chouinard Art Institute[12]:
1935 թվականի հունվարի 21-ին Օլլին Դիսնեյի ստուդիա է ընդունվել որպես անիմատորի օգնական։ Այնտեղ նա ստուդիայի զարգացման սկզբնական փուլում օգնել է կարճամետրաժ այնպիսի մուլտֆիլմերի արտադրության գործում, ինչպիսիք են՝ «Միկիի պարտեզը» և «Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare): Իր ապագա կնոջ՝ Մարի Ուորտի հետ Օլլին ծանոթացել է ստուդիայում 1943 թվականին, որտեղ Մարին զբաղվում էր կադրերի գունազարդմամբ։ Մարի Ջոնսթոնը մահացել է 2005 թվականի մայիսի 20-ին՝ 87 տարեկան հասակում։
Օլլօ Ջոնսթոնի հետաքրքրություններից մեկը շոգեքարշերն էին։ Լա-Կանյադա-Ֆլինտրիջ քաղաքում գտնվող նրա տան ետնաբակում, սկսած 1949 թվականից, նա կառուցել է փոքրիկ երկաթգիծ[13], որով շարժվում էին 1:12 մասշտաբով երեք լոկոմոտիվներ[14]։ Այժմ այդ լոկոմոտիվները պատկանում են նրա որդուն։ Այդ երկաթգիծը Ուոլթ Դիսնեյին ոգեշնչել է կառուցելու սեփական Carolwood Pacific Railroad, իսկ այնուհետև կառուցելու երկաթգիծ Դիսնեյլենդում։ Այժմ 1:4 մասշտաբով դեպոն, որն Օլլին կառուցել էր իր ետնաբակում, վերականգնվել և տեղափոխվել է նոր վայր՝ Լոս Անջելեսի Walt Disney's Carolwood Barn թանգարանից ոչ հեռու[15]։
Օլլին իր գործընկերոջ՝ Ուորդ Քիմբալի հետ եղել է «Carolwood Pacific Historical Society» հիմնադիրներից։
2005 թվականի նոյեմբերի 10-ին Ջոնսթոնը Օվալաձև աշխատասենյակում հանդիսավոր կերպով պարգևատրվել է ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալով։
Օլլին մահացել է ծերությունից 2008 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի նահանգի Սքվիմ փոքրիկ քաղաքում։ Նա եղել է Դիսնեյի ծերունիների տասնյակի կենդանի ներկայացուցիչներից վերջինը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ջոնսթոն» հոդվածին։ |
|