Օխոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 32 կմ հյուսիս-արևելք, Օլթիի գետի աջ ափից 4-5 կմ հեռու։
Գյուղից արևմուտք կան անտառներ։
1877-1878 թվականներին ուներ 112 թուրք բնակիչ։
Օխորի արևելյան կողմում կա բերդի, իսկ հարավ-արևմտյան կողմում՝ եկեղեցու ավերակներ[2]։
|