Օկդեմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 28 կմ հյուսիս, Ճորոխի ձախակողմյան Պարխալ վտակի Արջևան օժանդակի ափին։
Գյուղի շրջակայքում կան անտառներ։
XX դարի սկզբին ուներ 39 տուն բնակիչ։
Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք՝ լեռնային անմատույց վայրում, գտնվում էր Օկդեմ ավերակ բերդը, որը եղել է Տայքի հին հայկական բերդերից[2]։
|