Գյուղ | ||
---|---|---|
Օկոմի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Ակվամի, Ոկոմ, Ոկոմի, Ոկուի, Ոկում, Ոկումի, Ոկուր, Ուգում, Ուգումի, Ուկում, Օգոմի, Օգումի, Օկամ, Օկամի, Օկոմ, Օկում, Օկումի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Օկոմի, ավան Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ավելի ուշ գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Հասանկալա գյուղաքաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ձախակողմյան Ուգում վտակի ափին։
Ժամանակին եղել է նշանավոր ավան Մեծ Հայքում։ XI դարում ունեցել է ավելի քան 30 000 բնակիչ։ 1021 թվականին Օկոմին ավերվել է Բյուզանդիայի Վասիլ կայրի ձեռքով։
Ըստ ուրարտական սեպագիր արձանագրությունների Կարս-Թորթում ճանապարհով անցնելիս այս բնակավայրով է անցել Մենուա թագավորը։
Ըստ Արիստակես Լաստիվետցու (XI դար) 1056 թվականին Օկոմին ենթարկվել է սելջուկ-թուրքերի ավերածություններին, որից հետո բնակավայրը վերածվել է անշուք գյուղի։
1829-1830 թվականներին գյուղի հայ բնակչության մի մասը գաղթել և հաստատվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։
1878 թվականին ուներ 23 տուն` 161 հայ և 12 տուն` 84 թուրք, 1909 թվականին՝ 31 տուն հայ և 19 տուն թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
1870-ական թվականներին ուներ երկսեռ ուսումնարան[2]։