Բնակավայր | ||
---|---|---|
Օհուս | ||
շվեդ.՝ Åhus[1] | ||
Երկիր | Շվեդիա | |
Համայնք | Քրիստիանստադի քաղաքապետարան | |
Մակերես | 1228±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲10 877 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
| ||
Օհուս (շվեդ.՝ Åhus), նավահանգստային քաղաք (tätort) Շվեդիայում, Բալթիկ ծովի ափին, Սկանիա պատմական մարզում, որ ներկայումս այդ երկրի վարչական բաժանումներից՝ լեներից մեկն է հանդիսանում։ Մտնում է Քրիստիանստադի շրջանի կազմի մեջ և բնակչության թվով երկրորդն է այդ շրջանում՝ վարչական կենտրոն Քրիստիանստադից հետո։ 2015 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 9.840[3]:
Օհուսը գտնվում է Սկանիա պատմական մարզի արևելյան մասում, Հելգեի գետաբերանի մոտ, Քրիստիանստադ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ-արևելք։
Օհուսը հիմնադրվել է վիկինգների ժամանակներում. ութերորդ դարի կեսերին այստեղ եղել է առևտրային աշխույժ բնակավայր։ 1149 թվականին այն տրվել է Լունդի արքեպիսկոպոսին, որի հրամանով 12-րդ դարի երկրորդ կեսին կառուցվել է Աոսեուս ամրոցը[4]։ Հենց այդ թվականն էլ ընդունված է համարել Օհուսի հիմնադրման տարեթիվ։ 1299 թվականին նրան քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ են շնորհվել։ Ռեֆորմացիայի ժամանակներևում քաղաքն անկում է ապրել, հաջորդած շվեդա-դանիական պատերազմների պատճառով ենթարկվել է ավերածությունների, ձեռքից ձեռք անցել։ 1617 թվականին Դանիայի Քրիստիան Չորրորդ թագավորը Օհուսին զրկել է քաղաքի կարգավիճակից և այդ կարգավիճակը շնորհել 1614 թվականին նրա հարևանությամբ կառուցված Քրիստիանստադին[5]։ Շվեդիայում 1971 թվականին իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Օհուսը, արդեն՝ քյոփինգի կարգավիճակով (Åhus köping) մտցվել է Քրիստիանստադի շրջանի և նույնանուն համայնքի (Kristianstads kommun) կազմի մեջ [6]:
Օհուսը ծովափնյա սիրված առողջավայր է՝ լայնորեն հայտնի իր ավազե լողափերով, միջնադարից պահպանված պատմամշակութային հուշարձաններով[7], ավանդաբար պահպանվող սիրողական ձկնորսությամբ զբաղվելու բազմազան հնարավորություններով[8]։
Քաղաքում գործում է ֆրանսիական Պեռնո Ռիկար ընկերության ոգելից խմիչքների գործարան, որտեղ արտադրվում է հանրահայտ Absolut օղին։ Ճանաչված այլ ընկերություններ ևս այստեղ ունեն արտադրական ձեռնարկություններ (Ateljé Lyktan AB, Blå Station AB, Knauf Danogips GMBH և այլն)[6]։ Քաղաքի, տարածաշրջանի և երկրի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև նավահանգիստը (Åhus Hamn & Stuveri AB), որը գլխավորապես սպասարկում է կոնտեյներներ փոխադրող նավերի[9]։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհուս» հոդվածին։ |
|