Գյուղ | ||
---|---|---|
Օձուն | ||
![]() Օձուն գյուղի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Ալավերդի (համայնք) | Ալավերդի համայնք | |
Գյուղապետ | Արսեն Տիտանյան | |
Առաջին հիշատակում | 8-րդ դար | |
Մակերես | 53.13 կմ² | |
ԲԾՄ | 1125 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4048[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | odzun.am | |
| ||
Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Օձունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 47 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1125 մ։ Զբաղեցնում է 53.13 կմ² տարածք։
Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։
1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարանում (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն գյուղում, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[3][4][5][6] սկսվեցին հայ-վրացական զինված ընդհարումներ[5][3][4][5]։
Համաձայն Հայաստանում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Օձունի մշտական բնակչությունը կազմել է 4048, առկա բնակչությունը՝ 3803 մարդ[1]։
Ստորև ներկայացված է Օձուն գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1907 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 691 | 1787[8] | 2748 | 3370 | 4418 | 4566 | 4315 | 4951 | 4787 | 4777 | 4834 | 4048[1] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Օձուն գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, երեք գրադարան, հեռակա միջնակարգ և երաժշտական ութամյա դպրոցներ, մշակույթի տուն։