Օձտեղ

Գյուղ
Օձտեղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներՈստեղ, Ուսլուգ, Ուստեկ, Ուստիկ, Ուստիկ-Օձտեղ, Օձագեղ, Օձատեղ, Օձգեղ, Օձդեղ, Օձտիղ, Օսլուկ, Օստեգ, Օստեղ, Օստրիխ, Օստրիդ, Օստյուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Օձտեղ (Աշխարհ)##
Օձտեղ (Աշխարհ)

Օձտեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխ գետի ձախ կողմում, Բալախոռ գետի բարեբեր ու ջրառատ ափին, Բաբերդ-Տրապիզոն ճանապարհից աջ։

Գյուղի մասին XVII դարում Օձագեղ, Օձատեղ, Ոստեղ ձևերով հիշատակել է Գրիգոր Դարանաղցին։

1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ հայերը բռնի մուսուլմանացվել են։ Գյուղը վերջնականապես հայաթափ է եղել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ և 20 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 42 տուն հայ և 40 տուն այլազգի բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձտեղում մի քարաժայռի վրա գտնվում էր Ս. Լուսավորիչ վանքը։ Վանքի եկեղեցու և քարաժայռի վրա կային փաթաթված օձերի քանդակներ, որից էլ գյուղը ստացել է իր անունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 473