Գյուղ | ||
---|---|---|
Օղնուտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Օղնուտ, գյուղ և բերդ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1] կամ Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 45 կմ արևելք, Արածանիի աջակողմյան Գյունեկ վտակի ձախ ափին։ Հանդիսանում էր գյուղախմբի կենտրոն։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ելնուտ, Եղանց բերդ, Եղնուտ, Խնիթ, Ողին, Ողական, Ողնա բերդ, Ողնո բերդ, Ողնու բերդ, Ողնուտ, Ողնուտի բերդ, Ուլնտուտին, Ուղնուտի բերդ, Օգնոտ, Օգնուտ, Օղնուդ, Օղնութ։
Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Հովհան Մամիկոնյանը (VIII դար) «Պատմութիւն Տարօնոյ» գրքում։ Այնտեղ այն հիշատակված է եղել Ողնա, Ողնո, Ողկան, Աւղնու (Օղնու), Եղանց, Ուղնար տարբերակներով։ Բերդը և գյուղը նույնացնում են Ղազար Փարպեցու (V դար) հիշատակած Ողին կամ Շտեա գյուղին, որին, ըստ պատմիչի, մոտ էր Արշամունիքի Երեզ ավանը։ Այսպիսով, գյուղը տեղակայված է եղել Տուրուբերան աշխարհի Հաշտյանք և Արշամունք գավառների սամնագլխին։
1056 թվականին Երեզին տիրող Իվանեն՝ Լիպարիտ զորավարի որդին, փորձում է գրավել Եղանց (Օղնուտ) բերդը, բայց բայց բյուզանդացիների կողմից կալանավորվում և նետվում է այդ գյուղի բանտը։ 1600 թվականի Վանի երեկրաշարժի հետ կապված գյուղի մասին հիշատակել է Առաքել Դավրիծեցին (XVII դար)։
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
1880-ական թվականներին ուներ 32, իսկ XX դարի սկզբին՝ 40 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնախահությունն ու երկրագործությունն էր։
Օղնուտն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի, որը կառուցված էր 591 թվականին։
1880-ական թվականներից գյուղում գործում էր դպրոց[2]։