Բնակավայր | ||
---|---|---|
Օմալոս | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Platanias Municipality? և Commune of Lakki? | |
ԲԾՄ | 1041 մետր | |
Բնակչություն | ▼22 մարդ (2021) | |
Փոստային դասիչ | 73005 | |
|
Օմալոս (հուն․՝ Ομαλός), փոքր գյուղ արևմտյան Կրետեում, Խանիա նոմի Մուսուրի շրջանում։ Հունարեն «Ομαλός» բառը նշանակում է հարթ, կանոնավոր՝ բարձրավանդակ իմաստով։
Օմալոսը տեղակայված է Օմալոսի բարձրավանդակի (հուն․՝ οροπέδιο του Ομαλού) հյուսիս-արևելյան հատվածում՝ Խանիայից 38 կմ հարավ՝ Սպիտակ լեռներում (Լեֆկա Օրի)։ Բարձրավանդակի տարածքը 15 կմ² է և ընկած է երեք մարզի՝ Պլատանիասի Մուսուրի հատվածի (նախկինում՝ Կիդոնիա), Սֆակիայի և Արևելյան Սելինոյի խաչմերուկում։ Չնայած բնակավայրը գտնվում է Մուսուրիում, սակայն բարձրավանդակի մեծ մասը գտնվում է Արևելյան Սելինոյում։
Բարձրավանդակին կարելի է մոտենալ երեք կողմից՝ արևմուտքից՝ Խանիա-Սուգիա ճանապարհից, հյուսիսից՝ Օմալոսից, և հարավից։ Օմալոսը 5 կմ է հեռու Քսիլոսկալոյի կիրճի մուտքից[1] և հիմնականում հայտնի է դարձել արշավներ կազմակերպելու շնորհիվ։ Հին քարը Օմալոսը արևմուտքից միացնում է Այիա Իրինի համայնքին, որտեղից այն միանում է Այիա Իրինի Կիրճին։
Զով կլիման և բերրի հողը թույլ են տալիս աճեցնել տարբեր մրգեր և բանջարեղեն, այդ թվում՝ կարտոֆիլ, խնձոր, ինչպես նաև հացահատիկ։ Քարե փոքրիկ տներում (միտատա) սովորաբար պատրաստվում է տեղական պանիր (գրավիերա)[2][3]։ Ավելի տաք եղանակին հովիվներն իրենց հոտը տանում են արոտավայր (madares, μαδάρες) Լեֆկա Օրիի լանջերին[3]։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ լիճը կորցրել է իր ջրերը Ցանի քարանձավի միջոցով[4]։ Քարանձավը գտնվում է դեպի Խանիա տանող ոլորուն ճանապարհի աջ կողմում՝ Օմալոսից մոտ 1,6 կմ հեռավորության վրա։
Քսիլոսկալոսում (1250մ) կա երկու գագաթ՝ Գինգիլոսը (2080մ) և Վոլակիասը (2116մ), որը լեգենդը կապում է Զևսի հետ։ Վերջինս ծնվել է Կրետեում։ Ավելի արևմուտք գտնվում են Ագաթոպի (1768մ) և Փսիլաֆի (1984մ) լեռները։
Օսմանյան կայսրության դեմ ապստամբությունների ժամանակ թուրքերին հազվադեպ էր հաջողվում թափանցել սարահարթի վրա։ Ըստ որոշ աղբյուրների՝ Օմալոս անվանումը ծագում է «Πότε θα κάνει ξαστεριά πότε θα Φλεβαρίσει να πάρω το τουφέκι μου...να κατεβώ στον Ομαλό» հեղափախական երգից[5]։
Ցանի քարանձավը կոչվել է ի պատիվ թուրքական ներխուժման առաջին տարիներին հեղափոխական առաջնորդ Ցանիս Մարկոսի, որն այն իր որջն էր դարձրել։ Նրա մականունը «Ֆոբոս» (վախ) է։ Քարանձավն ունի մոտ 2,5 կմ երկարություն և իջնում է մինչև 241 մետր։ Սա իրականում փակ կիրճ է[6]։
Կրետեի հեղափոխական Խաձիմիխալիս Յաննարիսը (1833-1916) ծնվել է հարևան Լակկիում և հայտնի է դարձել 1855-1869 թվականների հակամարտություններում։ Գերի է ընկել, բայց բանտից փախել է Խանիա, իսկ հետո աքսորվել Օդեսա։ 1912 թվականին նա ընտրվել է հունական խորհրդարանում։ Չնայած որ նա մահացել է Խանիայում, բայց իր ցանկությամբ թաղվել է Օմալոսում, որտեղ Ցանի քարանձավի մոտ կա նրան նվիրված եկեղեցի[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բարձրավանդակը օգտագործվել է որպես օդանավակայան։
|