Օմահայի Նեբրասկայի համալսարան (անգլ.՝ University of Nebraska at Omaha), պետական համալսարան Օմահայում՝ Նեբրասկայում և ԱՄՆ-ում։ Նեբրասկա նահանգի համալսարանի հինգ մասնաճուղերից մեկը։ Ստեղծվել է 1908 թվականին, որպես Օմահայի համալսարան, իսկ 1931 թվականին անվանափոխվել է Օմահայի քաղաքական համալսարան։ Ներկայիս անվանումը ստացել է 1968 թվականին Նեբրասկայի համալսարանի միաձուլումից հետո[3]։
Օմահայի համալսարանը ստեղծվել է 1908 թվականին Հյուսիսային Օմահայի մոտակայքում` Kountze Place-ում։ 1909-ից մինչև 1917 թվականներին դասերը տեղի են ունեցել Ռեդիք Մանսիոնում։ Հիմնադրվել է Երիցական Հոգևոր Ճեմարանից մի քանի թաղամաս հյուսիս։ Հիմնադրումից հետո դասախոսների մեծ մասը հավաքագրվել են ճեմարանի, ինչպես նաև Բելիվյու քոլեջի դասախոսներից։ Առաջին տարում համալսարան ընդունվել է 26 ուսանող, որոնց մեծամասնությունը ավարտել է Օմահայի կենտրոնական ավագ դպրոցը։ Համալսարանի առաջին չորս նախագահներից երեքը ձեռնադրվել են Երիցական նախարարների կողմից[4][5]։
Համալսարանը կազմված է երկու կամպուսներից․ հյուսիսային և խաղաղօվկիանոսյան կամպուսից (անգլ. Pacific Campus, նախկինում կոչվում էր հարավային կամպուս).
- Արվեստի և գիտության քոլեջ (College of Arts and Sciences)
- Զլմ-ների, գեղարվեստական և հանգույցային քոլեջ (College of Communication, Fine Arts, and Media)
- Մանկավարժական քոլեջ (College of Education)
- Հանրային կապի և համայնքային ծառայությունների քոլեջ (College of Public Affairs and Community Service)
- Մագիստրատուրա (Graduate Studies)
- Միջազգային հետազոտություններ (International Studies)
- Ակադեմիայի ուսումնասիրության ծառայություն (Service-Learning Academy)
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| |
|