Օմինե

Օմինե
Տեսակլեռ և Սրբազան լեռ
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորYoshino district?
Աշխարհագրական
տեղադրություն
Հոնսյու
ԼեռնաշղթաOmine Mountains?
Մասն է100 հայտնի ճապոնական լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1719 մետր
Բարձրագույն գագաթMount Hakkyō?
Պահպանման տարածքYoshino-Kumano National Park?

Օմինե (ճապ.՝ 大峰山, մյուս անվանումը՝ Սանձյոգադակե (ճապ.՝ 山上ヶ岳[1]), սյուգենդո ուսմունքի սրբազան լեռ Ճապոնիայում (Նարա պրեֆեկտուրա), համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2][3]։

Կանանց՝ Օմինե լեռ բարձրանալն արգելող հայտարարություն

Յամաբուսիները Օմինե էին բարձրանում 9-րդ դարից սկսած։ Նրանց կրոնական պատկերացումները ենթադրում են, որ լեռ բարձրանալը թույլ է տալիս վեր բարձրանալ իրենց երկրային խնդիրներից և մոտենալ հոգևոր աշխարհին[4]։ Ըստ լեգենդի՝ հենց այս վայրում էր սյուգենդոյի հիմնադիր Էն նո Գյոձյան գոնգեն և բոդհիսատվա Ձաո կանչում[5]․ էՆ նո Գյոձյան էլ հիմնեց Օմինեսան ձի մենաստանը[6]։

Լինելով սյուգենդոյի հետևորդների պաշտամունքի հատուկ օբյեկտ, ինչպես նաև հաշվի առնելով Օմինեսան ձի տաճարի տեղադրությունը՝ լեռը միակ վայրն է Ճապոնիայում, որը փակ է կանանց համար՝ ելնելով կրոնական պատճառներից՝ չնայած 1872 թվականին ընդունված օրենքի, որը չեղարկում էր բոլոր արգելքները։ Արգելքը գործում է բոլոր 13 դարերի ընթացքում, ինչ լեռը համարվում է պաշտամունքի առարկա․ լեռ տանող բոլոր դարպասների վրա համապատասխան ցուցանակներ են կախված։ Վանականներն այդուհանդերձ պնդում են, որ արգելքի նպատակը կանանց խտրականության մեջ չէ, այլ բազմադարյա ավանդույթը պահպանելու[4]։

1872 թվականի օրենքը՝ որպես Մեյձի վերականգնման քաղաքականության մաս, արգելում էր որևէ ծես իրականացնել լեռներում, և յամաբուսիները օրենքի ընդունումից հետո սկսեցին իրենց ծեսերն իրականացնել գաղտնի[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վանականները վերադարձան Օմինե և «վերակենդանացրին» մենաստանը[5]։

2004 թվականից Կիի լեռներում գտնվող կրոնական օբյեկտների համալիրը՝ ներառյալ Օմինե լեռը, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմինեի բարձրությունը կազմում է 1719 մ[2]։ Լեռը տեղակայված է Նարա պրեֆեկտուրայի հարավում և հանդիսանում է Կիի լեռնազանգվածի մի մասը, որը գտնվում է Հոնսյու կղզու Կիի թերակղզում[3]։

Օմինեսան ձի տաճարը Օմինե լեռան գլխավոր կրոնական օբյեկտն է և ամենակարևորներից մեկը սյուգենդոյում։ Լեռան շուրջ տեղադրված 4 դարպասների նպատակն աշխարհը պաշտամունքի վայրից առանձնացնելն է, որտեղ կատարվում են մահվան և վերածնման ծեսեր[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «山上ヶ岳さんじょうがたけ» (ճապոներեն). Yama-kei Publishers co. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «An ascetic training site with an area barred to women has many spots registered as UNESCO World Heritage site» (անգլերեն). Japan National Tourism Organization. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Sites sacrés et chemins de pèlerinage dans les monts Kii» (ֆրանսերեն). UNESCO Centre du patrimoine mondial. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  4. 4,0 4,1 Bruce Wallace (2004 թ․ սեպտեմբերի 5). «Sacred Mountain Still Off-Limits to Women» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 Suzuki Masataka (2007 թ․ մարտի 28). «Yoshino, Kumano Shinko». Encyclopedia of Shinto (անգլերեն). Kokugakuin University. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  6. 6,0 6,1 «Омине - священная гора сюгэндо». Japanese Dolls. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմինե» հոդվածին։