Օյկոնոմիկա կամ Էկոնոմիկա (Տնակառուցում) (հին հունարեն՝ Οἰκονομικός), աթենական ծագում ունեցող հին հույն գրող և պատմաբան, հրամանատար և քաղաքական գործիչ Քսենոֆոնի ստեղծագործությունը։ Ճանաչված է եղել Հին Հունաստանում, թարգմանվել է Մարկոս Թուլիոս Ցիցերոնի կողմից լատիներեն լատին․՝ Oeconomicus։ Ստեղծագործության մեջ արտացոլվում են Քսենոֆոնի տնտեսագիտական հայացքները։
Համարվում է տնտեսագիտությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկը։
Բնօրինակ ստեղծագործությունը կոչվում է Օյկոնոմիկա (հին հունարեն՝ Οἰκονομικός), հուն․՝ οikos՝ տուն և nomos՝ օրենք, տառացիորեն՝ տնտեսության վարման կանոններ։ Գիրքը լատիներեն թարգմանվել է Ցիցերոնի կողմից որպես լատին․՝ "Oeconomicus"։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում ստեղծագործությունը կոչվում է «Տնակառուցման մասին»։
Ըստ ձևի՝ ստեղծագործությունը երկխոսություն է, որի առաջին մասում Սոկրատեսը զրուցում է Կրիտոբուլոսի հետ, երկրորդում՝ պատմում է Կրիտոբուլոսին իր և Իսխոմախոսի զրույցի մասին։
Սոկրատեսի անձը չէր համապատասխանում տնտեսական գործերի վերաբերյալ ուսմունքի փոխանցմանը, քանի որ Սոկրատեսը չէր զբաղվում ո՛չ տնտեսությամբ, ո՛չ հողագործությամբ։ Տնտեսության և հողագործության վերաբերյալ մտքերը, հավանաբար պատկանում են հենց Քսենոֆոնին. հնարավոր է նույնիսկ, որ Իսխոմախոսը ոչ այլ անձ է, քան Քսենոֆոնը։
Այդ ենթադրությունը հաստատում են նաև այն գլուխները, որտեղ Սոկրատեսը Կրիտոբուլոսին պատմում էայն մասին, թե ինչպես դաստիարակել կնոջը և ինչպիսին է նրա դեմը տնային տնտեսության մեջ։ Եվ դա էլ հաշվի առնելով, որ Քսանտիպոսը՝ Սոկրատեսի կինը, դարձավ հիմար կանանց համար վերացական անուն։
Միևնույն ժամանակ Քսենոֆոնը, ունենալով լավ ընտանիք և Սկիլունտա քաղաքի իր հողամասում հողագործությամբ զբաղվելով, իր մտքերը արտահայտել է Սոկրատեսի և Իսխոմախոսի շուրթերով։
Բաղկացած է 21 գլխից։
Գրքի սկզբում Սոկրատեսը համոզում է Կրիտոբուլոսին, որ «Տնայնագործությունը» կամ «տնտեսության վարումը» կարևոր գիտություն է, որը անհրաժեշտ է մարդու համար։ Կրիտոբուլոսը խնդրում է Սոկրատեսին իրենց սովորեցնել այն։ Սոկրատեսը պատասխանում է, որ չնայած նա և ոչ մեծ կարողություն ունի («որը գնահատվում է 2 մինա»), միևնույն ժամանակ, ինչպես Կրիտոբուլոսը 100 անգամ ավելի մեծ կարողություն ունի, միևնույնն է, դիտարկումների ճանապարհով նա շատ բաներ է սովորել և պատրաստ է կիսվել իր գիտելիքներով։
Առաջին գլուխներում Սոկրատեսը նկարագրում է տնայնագործության գիտության կարևորությունը, ապա համեմատում է լավ և հիմար տնտեսվարներին։
Ապա Սոկրատեսը գովաբանում է հողագործությունը՝ հակադրելով այն արհեստագործությանը, որը համարում է անպատվաբեր ազատ մարդու զբաղմունքի համար։
Դա ապացուցելու ամենապարզ ձևը, ինչպես մենք խոսել ենք, թշնամիների հարձակման ժամանակ հողագործներին և արհեստագորներին առանձին-առանձին նստեցնելը կլիներ և հարցելը թե՛ մեկին, թե՛ մյուսին, արդյո՞ք նրանք կարևոր են համարում երկրի պաշտպանությունը կամ քաղաքի պատերի պահպանությունը։ Այդ դեպքում մարդիկ, որոնք կապված են հողի հետ, կքվեարկեին նրա համար, որպեսզի պաշտպանեին, իսկ արհեստագործները՝ նրա համար, որպեսզի չկռվեին, բայց, ինչպես նրանք մանկուց սովորել են, նստեին առանց աշխատանքի և վտանգի։
Երկրորդ մասում Սոկրատեսը պատմում է իր և Իսխոմախոսի զրույցի մասին, որին օրինակ է բերում որպես «իրավամբ հիանալի և լավ մարդու անուն կրողի»։
Սոկրատեսի հետ զրույցի սկզբում Իսխոմախոսը պատմում է ամուսնության նպատակների, կնոջ և ամուսնու պարտականությունների, տնային բարեկեցության և այնտեղ լավ տնային տնտեսուհու նշանակության մասին։
Դրանից հետո Իսխոմախոսը անցնում է տնտեսության վարման և հողագործության միջոցների նկարագրմանը։ Այդ մասում ներկայացվում են ինչպես կառավարողի և ծառայությունների ընտրության, բողբոջների մշակման, հացի մաքրման և բազում այլ գործնական խորհուրդներ, այնպես էլ գյուղատնտեսական գործընթացներին վերաբերող հարցեր։ Նկարագրվում են տնտեսագիտական գործընթացներ, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը համարվում է տնտեսագիտական առաջին ստեղծագործություններից մեկը, իսկ նրա անունը՝ այդ գիտության նշանակությունը։
— Ուրեմն այս առարկաները, չնայած այն բանին, որ միևնույնն են, նրանցից օգտվել կարողացողի համար արժեք է, իսկ չկարողացողի համար՝ արժեք չէ։ Այսպես, օրինակ, ֆլեյտան նրա համար, որը կարողանում է լավ նվագել, արժեք է, իսկ ով չի կարողանում, նրա համար ֆլեյտան արժեք չի ներկայացնում, եթե միայն նա դա չվաճառի։
— Հենց այդ եզրակացությանն էլ մենք եկանք. նրա համար, ով չի կարողանում օգտվել ֆլեյտայից, եթե վաճառում է այն, վերջինս առնում է արժեք։ Իսկ եթե չի վաճառում, այլ տիրապետում է դրան, արժեք չէ։
— Մենք նույնկերպ եք խոսում, Սոկրատես, եթե արդեն խոստովանեցիր, որ օգտակար իրերը արժեք են։ Եվ իրականում, եթե չվաճառել ֆլեյտան, ապա այն արժեք չէ, որովհետև այն կատարելապես անօգուտ է։ Իսկ եթե վաճառել, ապա այն արժեք է։
Դու գիտես հարստանալու մեկ միջոց. դու կարողանում ես ապրել այնպես որպեսզի ավելցուկ թողնես։
Երբ ծախսերի համար նախատեսված փողերը ամբողջովին օգտագործվում են տնտեսության վրա, իսկ աշխատանքները այնպես չեն անցկացվում, որպեսզի եկամուտը գերազանցի ծախսերին, չի ստացվում ոչ մի իմաստուն բան նրա մեջ, որ ավելցուկի փոխարեն պակասուրդ է ստացվում։
Լավ աշխատողների մոտ տխրության զգացում է առաջանում, երբ նրանք տեսնում են, որ աշխատանքը, որ նրանք կատարում են, այնուամենայնիվ, նույն պարգևատրումն է ստանում այն մարդկանց չափով, որոնք չեն ուզում այդ պահին ո՛չ աշխատանք կատարել, ո՛չ վտանգների ենթարկվել
Նա երբեք ինձ թույլ չէր տալիս լավ մշակված հող գնել, այլ այնպիսին, որը սեփականատերերի անուշադրության կամ միջոցների քչության պատճառով չի մշակվել. այդիսին էր նա խորհուրդ տալիս գնել։ Մշակվածը, ասում էր նա, և՛ թանկ արժե, և՛ բարելավվել հնարավոր չէ։ Իսկ եթե չի կարելի բարելավվել, ապա այն հաճույք չի պատճառում։ Ընդհակառակը, ցանկացած իր և անասուն, որը ենթակա է բարելավման, ուրախացնում է տիրոջը։ Ահա այսպես, չկա առավել բարելավման կարիք ունեցող իր, քան հողը, որը անմշակից վերածվում է վերին աստիճանի բերքատուի։ Վստահեցնում եմ քեզ, Սոկրատես, որ մեր ջանքերի շնորհիվ հողը մի քանի անգամ ավելի լավն է դարձել։
Այնքան բնական է, որ բոլորը սիրում են այն, ինչից հուսով են օգուտ ստանալ։