Օնեյրոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Օնեյրոֆոբիա (հունարեն όνειρο (oneiro)՝ «երազ» և φόβος՝ «ֆոբիա»), վախ երազներից։ Այն քննարկվում է Ուիլյամ Ալենսոն Ուայթի ինստիտուտի մասնագետ Մարկ Բլեչների «Երազների սահմանները» գրքում[1]։
Վախը ենթադրում է տառապանք՝ վախեցնող երազների (մղձավանջներ կամ գիշերային սարսափներ) կամ կյանքի բացասական իրադարձությունների պատճառով, որոնք ազդում են այդ երազների վրա[2]։ Որոշ հիվանդներ փորձում են խուսափել քնից կամ ընդհանրապես չքնել։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող անձինք, օրինակ, հաճախ վերապրում են իրենց տրավման մղձավանջներում։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ այնքան հաճախ, որ փորձում են խուսափել այդ ցավոտ ախտանիշներից ալկոհոլի կամ թմրամիջոցների միջոցով[3]։
Այնուամենայնիվ, օնեյրոֆոբիան ոչ միշտ է համարվում հետտրավմատիկ սթրեսային խանգարման ֆունկցիա, քանի որ երազների բովանդակության մեծ մասը և, հետևաբար, դրանց արտահայտման վախը կապված է անգիտակցականի առօրյա գործառույթների հետ։ Համաձայն ավանդական ֆրոյդական վերլուծության՝ երազողը երազների միջոցով արտահայտում է իր մտքերը, զգացմունքները, ցանկությունները և վախերը, բայց քողարկված և իռացիոնալ ձևով։ Երբ այդ երազները հիշվում են և ապրվում են որպես անհանգստացնող իրադարձություններ, հատկապես, եթե դրանք հաճախակի կրկնվում են, երազողը կարող է սկսել անհանգստություն դրսևորել իր անգիտակցականի արտահայտման համար[4]։ Այս ֆոբիան ունեցող անձանցից շատերին կարող է վախեցնել նաև երազների անսովոր կամ սյուրռեալիստական բնույթը։