|
Օպոլյան իշխանություն (լեհ.՝ Księstwo Opolskie, չեխ․՝ Opolské knížectví) կամ` Օպպելնի դքսություն (գերմ.՝ Herzogtum Oppeln), Սիլեզիայի միջնադարյան իշխանություններից մեկն էր, որը կառավարել են սիլեզյան Պիաստները։
1163 թվականին Բոլեսլավ I Բարձրահասակը և նրա կրտսեր եղբայր Մեշկո I Արագոտնը Ֆրիդրիխ I Շիկամորուս կայսեր աջակցությամբ պահպանել են իրեց ժառանգական սիլեզիական հողերը։ Դրանից հետո նրանք իշխանության տարածքը բաժանել են երկու մասի` Վրոցլավյան և Ռացիբոժյան իշխանությունների։ Սկզբում Բոլեսլավը ցանկանում էր Վրոցլովյան իշխանությունը ամբողջությամբ կտակել իր երկրորդ կնոջից ունեցած որդուն` Հենրիխ I Մորուքավորին, սակայն դա զայրացնում է նրա ավագ որդուն` Յարոսլավին։ Երկար վեճերից հետո Յարոսլավը ստեղծել է իր սեփական` Օպոլյան իշխանությունը և դարձել դրա առաջին իշխանը։ Միաժամանակ նա սկսել է իր եկեղեցական կարիերան և 1198 թվականին դարձել է Վրոցլավի եպիսկոպոսը։
Երբ 1201 թվականին Յարոսլավը մահացել է, Օպոլյան իշխանությունը անցել է նրա հոր` Բոլեսլավի տիրապետության տակ և կարճաժամկետ միացվել է Վրոցլավյան իշխանությանը։ Սակայն երբ մահանում է Բոլեսլավը, 1202 թվականին Օպոլսկյան իշխանությունը անցնում է նրա եղբոր` Մեշկո I Արագոտնի տիրապետության տակ, որը Ռացիբոժյան իշխանության իշխանն էր։ Նա Օպոլեն միացնում է իր իշխանությանը` ստեղծելով Վերին Սիլեզյան Օպոլո-Ռատիբորյան իշխանություն։
Մեշկո I-ի թոռան` Վլադիսլավ Օպոլսկու մահից հետո 1281 թվականին նրա որդիները Օպոլյան-Ռատիբորսկյան իշխանությունը նորից բաժանել են Օպելեյի և Ռացիբուժի։ Օպոլյան իշխանությունը վերականգնվել է Կազիմիրի և նրա եղբոր` Բոլեսլավ I Դաժանի կողմից, Ցեշին և Բիտոմ իշխանությունների հիմնման հետ միաժամանակ, որոնք հիմնվել են Ռացիբոժյան իշխանության տարածքում։ 1327 թվականին Օպոլյան իշխանությունը դարձել է Բոհեմիայի արքա Իվան Կույրի ավատառուն։
Իշխանությունը շատ տարածքային փոփոխությունների է ենթարկվում, հիմնականում դառնալով ավելի ու ավելի փոքր, XV դարին այն նորից ընդլայնվել է, որով էլ հիմք է դրվել նոր Օպոլո-Ռացիբոժսկյան իշխանությանը, որի իշխանն էր Յան II Բարին 1521 թվականին։ Սակայն 1532 թվականին Յանը մահանում է առանց ժառանգորդ թողելու, և այդ պատճառով էլ Սիլեզիան Պիաստների դինաստիան քանդվում է, որից հետո էլ Օպոլեն և Ռացիբուժը վերջնականապես անցնում են Բոհեմիայի գահի տիրապետության տակ։ Մաքգրաֆ Բրենդենբուրգ-Անսբախսկյան Գեորգ Գոգենցոլլերնը 1522 թվականին Յան II-ի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի Օպոլեն և Ռացիբուժը անցնում էին նրա տիրապետության տակ։ 1645-ից 1666 թվականներին Օպոլեն գտնվում էր լեհական պալատական Վասա Տան տիրապետության տակ։ Դրանից հետո նորից այն անցնում է Հաբսբուրգյան Բոհեմիայի թագավորների տիրապետության տակ։ 1595-1598 թվականներին Վալահիում և Տրանսիլվանիայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, Սիգիզմունդ Բատորին Ռուդոլֆ II-ին զիջում է Տրանսիլվանիան` Օպոլի և Ռատիբորսկի դիմաց[1]։ 1742 թվականին Օպոլեն բռնի ուժով մտցվել է է Պրուսիայի կազմի մեջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպոլյան իշխանություն» հոդվածին։ |
|