Բարի Օսբորն Մ. (անգլ.՝ Barrie M. Osborne, փետրվարի 7, 1944(1944-02-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր։
Բարին ծնվել է Նյու Յորքում, Հերտա Շվարցի և Ուիլյամ Օսբորնի ընտանիքում, և մեծացել է Նյու Ռոշելում, որտեղ ավարտել է Նյու Ռոշելսկու միջնակարգ դպրոցը։ Նա ավարտել է Նորֆիլդեի Մինեսոտայի՝ Կարլետոն քոլեջը, իսկ այժմ ապրում է Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում։ Օսբորնի առավել նկատելի աշխատանքներից է՝ «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը», որի համար նա ստացավ «Օսկար» մրցանակ, որը նա կիսում է Փեթեր Ջաքսոնի և Ֆրան Վալշի հետ։ 2012 թվականի փետրվարին ավարտվել են «Ահեղ Գեթսբի» ռեմեյքի ստեղծումը, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն կատարել է Ջեյ Գեթսբիի դերը։