Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1996 |
Անդամակցություն | Norwegian Association of Higher Education Institutions?[1] |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Կայք | khio.no |
Kunsthøgskolen i Oslo Վիքիպահեստում |
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo, KHiO), համալսարանական քոլեջ Օսլոյում, որը կրթություն է տալիս վիզուալ արվեստի, դիզայնի և կատարողական արվեստի բնագավառներում։ Սա Նորվեգիայի այն երկու հանրային բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որտեղ կրթություն են ստանում վիզուալ արվեստի և դիզայնի մասնագետներ։ Մյուս հաստատությունը Բերգենի գեղարվեստի ազգային ակադեմիան է։ Ըստ bloomberg Businessweek-ի՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիան դասվում է աշխարհի լավագույն դիզայնի ծրագրեր ունեցող 60 հաստատությունների շարքում[2]։
Ակադեմիան հիմնադրվել է 1996 թվականին 5 անկախ քոլեջների միավորման արդյունքում։
Այս նախկին քոլեջներն այժմ ներառված են երեք ֆակուլտետներում՝ դիզայնի, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի։
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիան Օսլոյում հանգրվանել է տարբեր կառույցներում։ 2003 թվականի ամռանը Կատարողական արվեստի ֆակուլտետը տեղափոխվել է Օսլոյի կենտրոնում գտնվող Seilduken հին տեքստիլ գործարանի նոր կամպուս։ 2010 թվականից մյուս ֆակուլտետները նույնպես տեղափոխվել են այստեղ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։ |
|