Օսկար Բենթոն անգլ.՝ Oscar Benton | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1949 |
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ[1] |
Մահացել է | նոյեմբերի 8, 2020[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Կայք | oscarbenton.com |
Oscar Benton Վիքիպահեստում |
Օսկար Բենթոն (անգլ.՝ Oscar Benton, փետրվարի 3, 1949, Հաառլեմ, Նիդերլանդներ[1] - նոյեմբերի 8, 2020[1], Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), հոլանդացի երաժիշտ և կոմպոզիտոր, «Oscar Benton Blues Band» խմբի ղեկավար։ Նա համբավ է ձեռք է բերել 1968 թվականին՝ Լոսդրեխտի ջազի փառատոնում զբաղեցնելով երկրորդ տեղը[2]։
Բենթոնը ծնվել է 1949 թվականի փետրվարի 3-ին Հաառլեմում։ Նա կոնսերվատորիայում սովորել է մանդոլին և ջութակ նվագել[3]։
Մահացել է Էյմեյդեն քաղաքում 2020 թվականի նոյեմբերի 8-ին[4]։
Իր խմբի առաջին կազմը Օսկար Բենթոնը հավաքել է Հաառլեմում 1967 թվականին։ Երաժիշտներն իրենց համար անգլալեզու կեղծանուններ են վերցրել։ Պետեր վան Կաուտենը (բասիստ) դարձել է Հենք Հոքինս, Հերման Սովերեյնը (հարվածային գործիքներ)՝ Թաննի Լենտ, իսկ Ֆերդինանդ վան Էյսը՝ Օսկար Բենթոն։
1968 թվականին ձայնագրվել է նրա «Feel So Good» առաջնաելութային ալբոմը, իսկ «Loosdrechtse Jazz festival» փառատոնում ելույթից հետո՝ երկրորդը՝ «The Blues Is Gonna Wreck My Life»-ը, որը հայտնվել է բրիտանական չարթերում։
1974 թվականին խումբը կազմալուծվել է, Բենթոնը փորձել է սկսել սոլո կարիերա։
Բենթոնը հաջողության է հասել 1981 թվականին, այն բանից հետո, երբ Ալեն Դելոնը օգտագործել է նրա «Bensonhurst Blues» երգը «Ոստիկանի մաշկի համար» ֆիլմում։ Արդյունքում երգը դարձել է թիվ մեկ հիթ շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ճապոնիայում, Մարոկկոյում, Հոլանդիայում և Իսրայելում։ Ու թեև երգի հեղինակն ու առաջին կատարողը Արտի Կապլանն է, այն հայտնի է դարձել հենց Օսկար Բենթոնի կատարմամբ։
1987 թվականին «Oscar Benton Blues Band» խումբը վերամիավորվել է և այդ կազմում գործել է մինչև 1993 թվականը։ Խումբը մեծ հաջողություն է ունեցել հանրության շրջանում, ելույթ է ունեցել «Amsterdam Blues Festival» և «Belgium Rhythm & Blues Festival» փառատոններում։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Բենթոն» հոդվածին։ |
|