Օսման Բայդեմիր | |
Կուսակցություն՝ | Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Dicle University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավապաշտպան և փաստաբան |
Ծննդյան օր | հունվարի 1, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Օսման Բայդեմիր (թուրքերեն՝ Osman Baydemir, հունվարի 1, 1971, Դիարբեքիր, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, փաստաբան և իրավապաշտպան։ 2004- 2014 թվականներին եղել է Դիարբեքիրի քաղաքապետ։ Մինչև 2014 թվականը եղել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ։ Ներկայումս անդամակցում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։
Օսման Բայդեմիրը ծնվել է 1971 թվականին Դիարբեքիրում։ Ավարտել է Դիջլեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1995 թվականին ընտրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի Դիարբեքիրի ներկայացուցչության նախագահ։ 1995- 2002 թվականներին եղել է Մարդու իրավունքների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ և փոխնախագահ։ 1999 թվականի փետրվարին Բայդեմիրն առաջիններից մեկն էր, ով դատարանում պաշտպանեց Աբդուլլահ Օջալանին[1]։ 2002 թվականին DEHAP կուսակցության ցուցակով մասնակցել է 2002 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն կուսկացությունը չի կարողացել հավաքել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 10 %-ը։ 2003 թվականին վեց ամիս ապրել է Միացյալ Նահանգներում՝ բարելավելով անգլերենի իմացությունը։ 2004 թվականին ընտրվել է Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնում։
Իր իրավապաշտպան և քաղաքական գործունեության համար, Օսման Բայդեմիրը բազմիցս ենթարկվել է հետապնդումների և ստացել սպառնալիքներ։ Համաձայն Amnesty International-ի 2004 թվականի փետրվարի 12-ի փոխանցման, Բայդեմիրին, ավելի քան 200 անգամ, դատարան են կանչել՝ իր իրավապաշտպան գործունեության համար։ 2006 թվականի հուլիսի 11-ին Radikal թերթը հրապարակել է հոդված, որի համաձայն նախորդ երկու տարիներին Օսման Բայդեմիրի նկատմամբ հարուցվել է 129 քրեական գործ[2]։
Մի անգամ Բայդեմիրի նկատմամբ հարուցվել է գործ՝ ամանորյա բացիկ ուղարկելու համար, որի տեքստը գրված է եղել քրդերենով։ Նա մեղադրվել է օրենքի խախտման մեջ, համաձայն որի արգելվում էր օգտագործել այնպիսի տառեր, որոնք չկային թուրքերենի այբուբենի մեջ։ Բացիկի տեքստում օգտագործվել էր «W» տառը[3]։
2005 թվականի մայիսին Բայդեմիրը ամուսնացել է Ռեյհան Յալչընդաղի հետ։ 2006 թվականի ապրիլի 23-ին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Միրզանյար[4]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Բայդեմիր» հոդվածին։ |