Օսման Գյոչեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1997[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Մերսին, Թուրքիա[2] |
Ակումբ | İstanbul Büyükşehir Belediyesi S.K.? |
Հասակ՝ | 179 սանտիմետր |
Քաշ | 86 կիլոգրամ[3] |
Օսման Գյոչեն (թուրքերեն՝ Osman Göçen, հունվարի 5, 1997[1], Մերսին, Թուրքիա[2]), թուրք ազատ ոճային ըմբիշ[4][5]։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ 2021 թվականին Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացված Իսլամական համերաշխության խաղերում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը։
2019 թվականին Գյոչենը Բուդապեշտում (Հունգարիա) կայացած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 86 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[6]։ 2020 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[7][8]։
2021 թվականի մարտին Գյոչենը որակավորվել է Եվրոպական որակավորման մրցաշարում՝ մասնակցելու 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին[9]։ Հանդես է եկել տղամարդկանց 86 կգ քաշային կարգում, դուրս է մնացել պայքարից երկրորդ գոտեմարտից հետո[10]։
2022 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված Յաշար Դողուի մրցաշարում Գյոչենը նվաճել է ոսկե մեդալ[11]։ Նվաճել է բրոնզե մեդալներից մեկը տղամարդկանց 86 կգ քաշային կարգում 2022 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[12][13]։ Նվաճել է բրոնզե մեդալներից մեկը տղամարդկանց 86 կգ քաշային կարգում 2021 թվականին Թուրքիայի Քոնիա քաղաքում անցկացված Իսլամական համերաշխության խաղերում[14]։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գյոչենը նվաճել է բրոնզե մեդալներից մեկը տղամարդկանց 86 կգ քաշային կարգում[15]։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության է մատնել ուկրաինացի Վասիլ Միխայլովին[15]։ Մասնակցել է 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին Բաքվում, մրցաշարը հնարավորություն է տվել մարզիկներին 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել[16]։ Դուրս է մնացել իր առաջին փուլից և չարժանացավ Օլիմպիական խաղերի ուղեգիր[16]։ Գյոչենը մասնակցել է նաև 2024 թվականի ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարին, որն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում[17]։
Տարի | Մրցաշար | Վայր | Արդյունք | Քաշային կարգ |
---|---|---|---|---|
2020 | Աշխարհի անհատական առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 3-րդ | Ազատ ոճ 86 կգ |
2022 | Եվրոպայի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 3-րդ | Ազատ ոճ 86 կգ |
Իսլամական համերաշխության խաղեր | Քոնյա, Թուրքիա | 3-րդ | Ազատ ոճ 86 կգ | |
2024 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 3-րդ | Ազատ ոճ 86 կգ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Գյոչեն» հոդվածին։ |
|