Օստեոդիստոֆիա ոսկրային հյուսվածքի հիվանղությունների խումբ, բնորոշվում է կմախքի տարբեր հատվածների ձևախախտմամբ, պայմանավորված նյութափոխանակության պրոցեսների խանգարումներով։ Օստեոդիստոֆիա ծայրահեղ աստիճանը ոսկրային հյուսվածքի ինքնաբեր ներծծումն Է։ Տարբերում են հարվահանագեղձային, ձևախախտող, տեղային ֆիբրոզ, թունավորման և ներքին օրգանների հիվանդությունների հետ կապված օստեոդիստոֆիա։ Առավել հաճախ հանդիպում են առաջին երկու ձևերը, հարվահանագեղձային օստեոդիստոֆիա զարգանում է հարվահանագեղձի ուռուցքների ժամանակ։ Բուժումը վիրահատական է (հարվահանգեղձի մասնահատում)։ Զեվախախտող օստեոդիստոֆիա դեպքում, ախտահարվում են մեկ կամ մի քանի ոսկրեր, պրոցեսի մեջ ամբողջ կմախքը երբեք չի ընդգրկվում։ Այս ձևը կարող է ոսկրի չարորակ ուռուցքի առաջացման պատճառ զառնալ։ Բուժումը․ ախտանշանային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 568)։
|