![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Արևմտյան Դանբարտոնշիր[2] |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Նյութ | քար |
Հատում է | Overtoun Burn?[3] |
Ժառանգության կարգավիճակ | Շոտլանդիայում Բ կատեգորիայով գրանցված շենք[1] |
![]() | |
![]() |
Օվերթոնի կամուրջ (կամ «Օվերթաունի կամուրջ»; անգլ.՝ Overtoun Bridge), հետիոտն կամուրջ Շոտլանդիայի Ուեսթ Դանբարթոնշիրի Դանմբարթոն բնակավայրի մոտ։ Նախագծել է և 1895 ավարտել է կառուցումը Հենրի Էռնստ Միլները (1845-1906)։ Անվանումը ստացել է կամրջի մոտ գտնվող Օվերթոն առանձնատնից։ Կամուրջը երեք կամար ունի՝ մեծ կենտրոնականը, որով անցնում է Օվերթոն Բորն գետակը, իսկ երկու կողմից ավելի փոքր կամարներ են[4][5]։
Կամուրջը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել շների պատճառով, որոնք նետվում են կամրջի 15 մետր բարձրությունից և սատկում ընկնելով ժայռին[6]։ Շնային առաջին ինքնասպանությունը արձանագրվել է 1951 թվականին, իսկ 1955 թվականին ինքնասպան եղած շների քանակը անցել է 50-ը։ Կամրջի գոյության ընթացքում կամրջից միջին հաշվով ցած է նետվել ամսական առնվազն մեկ շուն[7].։ Որոշ դեպքերում, երբ շները նետվելուց հետո չեն սատկել, ապա ապաքինվելուց հետո նետվել են նորից։ Բոլոր շները ցած նետվելու համար ընտրում են կամրջի նույն՝ աջ կողմի երկու թռիչքների միջև ընկած հատվածը։ Հետաքրքիր է, որ բոլոր ինքնասպան եղած շները երկար մռութով են և նետվում են միայն պայծառ եղանակին[8]։ Օվերթոն կամրջից նաև մարդու ինքնասպանության փորձի մեկ դեպք է գրանցվել։
«Կենդանիների հետ դաժան վարմունքը կանխարգելող շոտլանդական ընկերության» փորձագետ Դեյվիդ Սեքսթոնը գտնում է, որ կենդանիների տարօրինակ վարքի բացատրությունը պարզ կենդանական բնությունն է։ Փորձագետը հայտնաբերել է, որ կամրջի տակ ապրում են բազմաթիվ ջրաքիսներ, և շներին գրավում է նրանց մեզի հոտը[7][8]։ Տեղաբնակ որսորդ Ջոն Ջոյսը, որը կամրջի հարևանությամբ ապրել է ավելի քան 50 տարի՝ մերժելով Սեքսթոնի վարկածը, 2014 թվականին հայտարարել է, որ կամրջի տակ ջրաքիսներ չեն ապրում[9]։ Տեղաբնակ բիհեյվիորիստ Սթեն Ռոուլինսոնը 2006 թվականին ասել է, որը շները գունային կուրության պատճառով են պատահաբար ընկնում կամրջից[10]։
Շների ինքնասպանությունը կամրջի հետ կապված պարանորմալ ակտիվություն է ստեղծել[11][12][13]։ 1994 թվականին մի տղամարդ իր երկու ամսական որդուն կամրջից նետել և սպանել է, պնդելով թե նա սատանայի մարմնացումն է եղել։ Սպանությունից հետո տղամարդը մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, նախ՝ նետվել է կամրջից, իսկ հետո կտրել է դաստակների զարկերակները[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվերթոնի կամուրջ» հոդվածին։ |