Օտարերկրացի բժիշկը 닥터 이방인 \ Dakteo Yibangin | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Ջին Հյուկ |
Գլխավոր դերերում | Լի Ջոնգ Սոկ, Փակ Հե Ջին, Ջին Սե Յուն, Քանգ Սո Ռա և Դևիդ Նո |
Պրոդյուսեր | Ջին Հյուկ |
Սցենարիստ | Փակ Ջին Ու, Կիմ Ջու |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | մայիսի 5, 2014-ից հուլիսի 8, 2014-ը |
Հեռուստաալիք | SBS |
Դիստրիբյուտոր | SBS և Նեթֆլիքս |
Նախորդ | God's Gift: 14 Days? |
Հաջորդ | Temptation? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Օտարերկրացի բժիշկը (հանգըլ ՝닥터 이방인, տառադարձում՝ Դագթո Յիբանգին (Dakteo Yibangin)), 2014 թվականին լույս տեսած հարավկորեական դորամա (հեռուստասերիալ)։ Գլխավոր դերերում են Լի Ջոնգ Սուկը, Ջին Սեո Յոնը, Փակ Հե Ջինը և Քանգ Սո Րան[1][2][3][4][5][5][6][7][8][9][10][11]։ Այն հեռարձակվել է 2014 թվականին SBS հեռուստաընկերությամբ մայիսի 5–ից հուլիսի 8–ը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին 21։55–ին՝ 20 սերիաներով։
Փոքր հասակում Պակ Հունը (Լի Ջոնգ Սուկ) և իր հայրը՝ Պակ Չեոլը (Կիմ Սանգ Ջունգ), խաբվում են և ուղարկվում Հյուսիսային Կորեա։ Փոքր հասակից Պակ Հունը Հյուսիսային Կորեայում իր հորից սովորում է բժշկություն, ով մեծ համբավ վայելող բժիշկ էր։ Պակ Հունը դառնում է հիանալի կրծային վիրաբույժ։ Այնտեղ նա սիրահարվում է Սոնգ Ջէ Հիին (Ջին Սեո Յոն), ում տեսնում է դեռևս Հարավային Կորեա վերադառնալուց առաջ։ Սակայն այդպես էլ նա և հայրը Հարավային Կորեա չեն վերադառնում։ Հյուսիսային Կորեայում սպանում են նրա հորը։ Հետագայում Պակ Հունը Հյուսիսային Կորեայում դառնում է լավ մասնագետ, սակայն նրա ցանկությունն ու երազանքը մնում է նույնը՝ վերադառնալ Հարավային Կորեա։ Նա փորձ է անում վերադառնալ իր սիրեցյալի հետ, սակայն Ջէ Հին չի կարողանում և նա պետք է վերադառնա միայնակ։ Բայց անգամ Հարավային Կորեայում նա ցանկանում է ետ վերադարձնել իր սիրեցյալին։ Բայց դրա համար հարկավոր է մեծ գումար։
Հարավային Կորեայում Պակ Հունը աշխատանքի է տեղավորվում հայտնի Մյունգու համալսարանի հիվանդանոցում։ Այնտեղ նա գտնում է մի աղջկա՝ Հան Սընգ Հիին, ով շատ նման է Սոնգ Ջէ Հիին։ Սակայն նա պնդում է, որ չի ճանաչում Պակ Հունին։
Ռեժիսոր Ջին Հյուկը նախկինում նկարահանել է ֆիլմեր, որոնցից են «Մարգարտի ժառանգումը» (2009), «Քաղաքի որսորդը» (2011), «Արևի տիրակալը» (2013)։ Համասցենարիստ Պակ Ջին Ուն նախկինում գրել է «Թագավորական պալատ։ Պայմանավորվածության գաղտնիքը» (2007) և «Քամիների թագավորությունը» (2008)։
Դրվագ # | Շնորհանդեսի օրը | Արձագանքները (%) | |||
---|---|---|---|---|---|
TNmS Ratings[13] | AGB Nielsen[14] | ||||
Համաժողովրդական | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համաժողովրդական | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | ||
1 | 2014 Մայիսի 5 | 9.4% | 11.6% | 8.6% | 9.5% |
2 | 2014 Մայիսի 6 | 11.3% | 13.7% | 9.4% | 9.9% |
3 | 2014 Մայիսի 12 | 11.6% | 13.6% | 12.1% | 13.3% |
4 | 2014 Մայիսի 13 | 13.1% | 16.2% | 12.7% | 13.3% |
5 | 2014 Մայիսի 19 | 14.2% | 18.1% | 14.0% | 15.6% |
6 | 2014 Մայիսի 20 | 12.1% | 15.9% | 12.7% | 14.3% |
7 | 2014 Մայիսի 26 | 12.8% | 15.8% | 13.1% | 14.8% |
8 | 2014 Մայիսի 27 | 12.3% | 15.1% | 12.5% | 14.1% |
9 | 2014 Հունիսի 2 | 13.0% | 16.1% | 13.2% | 14.7% |
10 | 2014 Հունիսի 3 | 12.0% | 14.8% | 11.7% | 12.9% |
11 | 2014 Հունիսի 9 | 10.7% | 13.5% | 11.0% | 12.4% |
12 | 2014 Հունիսի 10 | 11.1% | 14.1% | 11.5% | 12.7% |
13 | 2014 Հունիսի 16 | 11.4% | 13.6% | 11.6% | 13.1% |
14 | 2014 Հունիսի 17 | 11.5% | 13.6% | 10.8% | 12.3% |
15 | 2014 Հունիսի 23 | 12.4% | 15.2% | 11.9% | 13.6% |
16 | 2014 Հունիսի 24 | 10.8% | 12.4% | 11.8% | 13.4% |
17 | 2014 Հունիսի 30 | 10.9% | 12.7% | 11.6% | 13.3% |
18 | 2014 Հուլիսի 1 | 11.5% | 12.8% | 10.1% | 11.2% |
19 | 2014 Հուլիսի 7 | 11.2% | 13.7% | 10.9% | 12.3% |
20 | 2014 Հուլիսի 8 | 12.2% | 14.2% | 12.7% | 14.6% |
Average | 11.8% | 14.3% | 11.7% | 13.1% |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Լի Ջոնգ Սոկ |
---|
Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014) • W (2016) • Մինչ դու քնած ես (2017) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտարերկրացի բժիշկը» հոդվածին։ |
|