Օտտո Բերման անգլ.՝ Otto Berman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1891 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1935 (44 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1935[1] (44 տարեկան) |
Մահվան վայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հաշվապահ |
Օտտո «Աբբադաբբա» Բերման(անգլ.՝ Otto "Abbadabba" Berman, իսկական ազգանունը՝ Բիդերման (Biederman), օգոստոսի 10, 1891, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 23, 1935 կամ հոկտեմբերի 24, 1935[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), հաշվապահ ամերիկյան կազմակերպված հանցավորության բնագավառում։ Հենց Բերմանին են վերագրում հայտնի «Ոչ մի անձնական բան, սա պարզապես բիզնես է» արտահայտությունը (անգլ.՝ Nothing personal, it's just business)[2][3], որի հեղինակը հաճախ համարվում է Ալ Կապոնեն։
Օտտո Բիդերմանը ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողներն են եղել Հենրի Բիդերմանը (1851-1923) և Թիլլի Բլյուֆելդ Բիդերմանը (1860-1938)։ Տասնհինգ տարեկան հասակում Օտտո Բիդերմանը ձերբակալվել է և մեղադրվել բռնաբարության փորձ կատարելու մեջ, բայց արդարացվել է։ Ավելի ուշ Օտտոն դարձել է հաշվապահ՝ համբավ ձեռք բերելով հաշված վայրկյանների ընթացքում առանց թղթի և գրիչի օգտագործման մաթեմատիկական բարդ խնդիրները լուծելու ունակության համար։ Նյու Յորքի քաղաքային գիշերային կյանքին մասնակցելիս Բերմանը հանդիպել և ընկերացել է լրագրող և գրող Դեյմոն Ռունյոնի հետ։
1930-ական թվականներին Բերմանը դարձել է հայտնի գանգստեր Արթուր Ֆլեգենհայմերի հաշվապահ և խորհրդատու, որը հայտնի էր որպես Հոլանդացի Շուլց։ Ի թիվս այլ գործերի, նա Շուլց բանդայում պատասխանատու է եղել ձիարշավների խաղադրույքների և Հարլեմում ժողովրդականություն վայելող «Թվերը» ընդհատակյա վիճակախաղի վրա[4]։ Բերմանի մաթեմատիկական տաղանդների շնորհիվ Հոլանդացու խմբավորումը կարողացել է 10%-ով ավելացնել ձիարշավների խաղադրույքներից եկամուտները։ Շուլցը բարձր է գնահատել իր խորհրդատու հաշվապահի աշխատանքը՝ տալով նրան շաբաթական 10,000 դոլար աշխատավարձ, մինչդեռ նրա ամենամոտ օգնականներն ու թիկնապահները՝ Աբե Լանդաուն (անգլ.՝ Abe Landau) և Բեռնար «Լուլու» Ռոզենկրանցը (անգլ.՝ Bernard "Lulu" Rosenkrantz) շաբաթական վճարվել են 1200 դոլար[5]։
Քրեական-մաթեմատիկական հանճարի կարիերան ավարտվել է 1935 թվականին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան մաֆիայի ղեկավարները, դժգոհ լինելով Նյու Յորքի շրջանային դատախազ Թոմաս Դյուիին սպանելու հոլանդացի Շուլցի ծրագրերից, նրան դատապարտել են մահապատժի։
1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բերմանը հանդիպման էր եկել Շուլցի և նրա երկու գանգստերներ Լանդաուի և Ռոզենկրանցի հետ Նյուարքում՝ «Պալաս Չոփ Հաուս» (անգլ.՝ Palace Chophouse) բարում։ Լակի Լուչանոյի վարձած մարդասպանները հանկարծ ներխուժել են այն սենյակ, որտեղ անցկացվել է նրանց հանդիպումը։ Բերմանին խեցել են մի քանի փամփուշտներ, ինչպես նաև 12-տրամաչափի որսորդական հրացանի կարտեչը, նա մահացել է երկրորդը։ Հաջորդ առավոտյան թերթում հայտնվել է փամփուշտներից այլանդակված նրա մարմնի լուսանկարը՝ Շուլցին լուսանկարին կից և «Շուլցը և նրա հինգ սպանված հանցակիցները» վերնագրով(անգլ.՝ Schultz, Five Pals Shot), սակայն իրականում, բացի «Հոլանդացուց», գնդակահարվել են միայն չորս մարդ՝ Բերմանը, Լանդաուն, Ռոզենկրանցը և «Մարտի» Կրոմպիրը (անգլ.՝ Martin "Marty" Krompier)՝ Շուլցի օգնականներից մեկը։ Ուղեկցող հոդվածը պնդում էր, որ Բերմանը Շուլցի զինված մարդն էր․ զայրացած Դեյմոն Ռունյոնը շտապ տպագրել է թերթի խմբագրականը, որը պաշտպանում էր իր ընկերոջը։
Բերմանի փաստաթղթերում հայտնաբերված տվյալների համաձայն՝ Շուլցի բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունել 827,253,43 ԱՄՆ դոլարի չափով, և շահումների համար վճարել են ընդամենը 313,711,99 դոլար։ Այս գումարների տարբերությունը, որը մոտ 500,000 ԱՄՆ դոլար է և բաժին է ընկել հանցագործ խմբավորմանը, մեծ մասամբ այդքան մեծ էր Բերմանի տաղանդի շնորհիվ։ Նրա մահը մեծ վնաս է հասցրել մաֆիային։ Պատահական չէ, որ նույնիսկ Վիտո Ջենովեզեն, ով մաֆիոզների շարքում հայտնի էր որպես հիմնական հակասեմական, բացահայտորեն ափսոսում էր «հրեա հաշվեմեքենայի» (անգլ.՝ the Yid adding machine) մահվան համար[5]։
Բերմանը թաղվել է ծնողների կողքին՝ Նյու Յորքի Քուինս թաղամասի Գլենդեյլ քաղաքում՝ Մոնտ Կարմել գերեզմանատանը (անգլ.՝ Mount Carmel Cemetery):
«Как я понял, — рассказывает Валачи, — у Голландца Шульца был какой-то парень, который умел высчитывать, сколько денег вкладывать в тотализаторные счетчики, чтобы выпадали правильные номера. Я не помню, как его звали. Это имя было трудно выговорить»[16]. 16. Валачи имеет в виду Отто Бермана (Аббадабба), математического гения, которого Шульц использовал для организации так называемых контрактов на контролируемых мафией ипподромах. Берман, кроме того, путем манипуляций с тотализатором обеспечивал выигрыш наименьших ставок, сводя тем самым потери Шульца к минимуму.
|