Օրակարգ խաղաղության համար, կանխարգելող դիվանագիտություն, խաղաղարարություն և խաղաղապահություն, ավելի հայտնի է որպես «Օրակարգ խաղաղության համար» տերմինով, ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի՝ 1992 թ. գրված հաշվետվությունն է ՄԱԿ-ի համար[1]։ Այնտեղ նա պատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցմանը խաղաղարարության և խաղաղապահության ամրապնդման մասին վերլուծության և խորհրդատվությունների վերաբերյալ։ Փաստաթուղթը ներկայացնում է Բուտրոս Բուտրոս-Ղալիի մտորումներն այն մասին, թե ՄԱԿ-ն ինչպես պետք է արձագանքեր Սառը պատերազմից հետո առաջացած հակասություններին։
Ընկալելով խաղաղապահության սահմանափակումները և հատկապես այն փաստը, որ այսպիսի ջանքերը գերակշռող էին 1990-ականներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1992 թվականին առաջին անգամ համաժողով գումարեց երկրների ղեկավարների մակարդակով։ 15 անդամները հանդես եկան հայտարարությամբ, որով այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարին կոչ արեցին հաշվետվություն գրել հետագա բարեփոխումների հանձնարարականների մասին։ Իրենց հայտարարության մեջ նրանք ընդունեցին, որ.
Երկրների միջև պատերազմի կամ ռազմական բախումների բացակայությունն ինքնին չի երաշխավորում միջազգային խաղաղություն և անվտանգություն։ Անկայունության ոչ-ռազմական աղբյուրները տնտեսական, սոցիալական, մարդասիրական և էկոլոգիական բնագավառներում դարձել են իրական վտանգ խաղաղության և անվտանգության համար։ ՄԱԿ-ի անդամակցությունը լիովին, գործելով համապատասխան մարմինների միջոցով, կարիք ունի ամենաբարձր առաջնայնություն տալ այսպիսի հարցերի լուծմանը[2]։ |
Անվտանգության խորհուրդը փաստեց, որ խաղաղապահության շատ քննադատներ առաջարկել են, իսկ որոշ վերջին ձախողումներն էլ փաստել են հետևյալ ակնհայտությունը, որ խաղաղապահությունն առանձին կիրառելիս անբավարար է երկարատև խաղաղության երաշխավորման համար։
Բուտրոս Բուտրոս-Ղալին իր պատասխանը ներկայացրեց մի քանի ամիս անց «Օրակարգ խաղաղության համար» հաշվետվության տեսքով։ Վերջինումս նա կարևորեց կանխարգելող դիվանագիտության մի շարք հավելյալ գործընթացներ, որոնք միջազգային հանրությունը կարող էր օգտագործել խաղաղապահությունից առաջ կամ միաժամանակ։ Նա նաև առաջարկեց հստակ սահմանումներ խաղաղարարության և խաղաղապահության համար և հղում արեց ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին՝ ռազմական մասնակցությունն առանց երկու կողմի համաձայնության արդարացնելու նպատակատով[3]։
Նախկինում այս հայեցակարգերը պաշտոնապես չէին դարձել քննարկման առարկա ՄԱԿ-ի ղեկավարության կողմից։ Համենայն դեպս, «Օրակարգ խաղաղության համար»-ը խաղաղության արդի ընկալման ամենանշանակալի աջակցությունն է ետհակամարտային խաղաղաշինության հայեցակարգի ներկայացման համար։ Բուտրոս-Ղալին սահմանում է ետհակամարտային խաղաղաշինությունը որպես «այն կառույցների բացահայտմանն ու օժանդակությանն ուղղված գործողություն, որը կձգտի ամրապնդել խաղաղությունը՝ հակամարտության չվերսկսման նպատակով»[4]։
Ետհակամարտային խաղաղաշինության հայեցակարգը հատկապես կարևորվել է խաղաղության ու հակամարտությունների ուսումնասիրությունների ակադեմիական շրջանակներում։ Այն ընդունում են մի շարք գիտնականներ, ովքեր առաջարկում են խաղաղության համար շրջանակ, որը կվերաբերի ոչ միայն ֆիզիկական բռնության թաքնված տեսակներին, այլ նաև հասարակության այն հայեցակետերին, որոնք կառուցվածքայնորեն բռնի են և կարող են հանգեցնել կրկին բախման։