Օրիոն | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | անօդաչու մարտական ինքնաթիռ |
Երկիր | Ռուսաստան |
Արտադրող | Սիստեմա |
Արտադրված է | մոտ 30[1] |
Օրիոն (ռուս.՝ Орион), ռուսական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), թռիչքի բարձրությունը՝ միջին, տևողությունը՝ երկար (MALE, Medium Altitude, Long Endurance), մշակել է «Կրոնշտադտ» ընկերությունը (АФК «Система»):
ԱԹՍ ունի միջին քաշ, երկար թռիչքի տևողություն և բեռնունակություն։ Օդանավի սարքավորումները նախատեսված են տեսողական, ռադարային կամ ռադիոտեխնիկական հետախուզության համար՝ տվյալ տարածքում երկարաժամկետ պարեկություն իրականացնելու հնարավորությամբ։ Ունի օդ-ցամաք չորս հրթիռներ տեղափոխելու հնարավորություն[2]։
Օրիոն ԱԹՍ-ի արտահանման տարբերակը կոչվում է Օրիոն-Է (ռուս.՝ Орион-Э)։
Օրիոն ԱԹՍ-ի մշակումն իրականացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվերով, 2011 թվականից։ Փորձնական կոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում ԱԹՍ-ն անցել է «Иноходец» ծածկագրով։ Աշխատանքի գլխամասային մշակողն ու կատարողը Սանկտ Պետերբուրգի «Տրանզաս» ընկերությունն է։ Ներկայումս հիմնական կապալառուն «Կրոնշտադտ» ընկերությունն է։
Ճշգրիտ գործիքավորման համակարգերի ԳԱԿ ՃԳՀ 2014 թվականի հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ՎՊ-ն «Օրիոն» ԱԹՍ–ի համար մշակել է օպտիկա-էլեկտրոնային կայան, իսկ սերիական արտադրությունը պլանավորվել է 2017 թվականին (տարեկան 30 սարք)։
Թռիչքային փորձարկումներ անցկացնելու առաջին փորձանմուշը պատրաստվել է 2015 թվականին։ Նույն թվականին «Օրիոնի» փորձնական նմուշը երևացել է Ռյազանի «Պրոտասովո» օդանավակայնում[3]։
Փորձարկումները սկսվել են Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտում, 2016 թվականի առաջին կեսին[4]։
Այս ԱԹՍ -ի արտահանման տարբերակը ներկայացվել է МАКС-2017 Միջազգային ավիացիոն և տիեզերական սալոնի ավիասրահում[5]։
«Արմիա -2018» («Армия-2018») ֆորումում «Կրոնշտադտ» խումբը ներկայացրել է անօդաչու թռչող սարքի սպառազինության ղեկավարման բլոկը[6]։ 2018 թվականին Օրիոնը փորձարկվել է ավիառումբերի կիրառմամբ։ Նույն թվականին անօդաչուն հայտնվել է Սիրիայում, բայց առանց սպառազինության կիրառման։
«МАКС-2019» ավիասալոնում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարեվերջին ստանալու է մեկ համալիր։ Նոյեմբերին Օրիոնը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում փորձարարական ռազմական շահագործման է անցել․ նոյեմբերի 16-ին մեկ սարք ընկել է Ռյազանի մարզում[6]։
2019 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստում Ս.Շոյգուն հայտնել է, որ անօդաչու սարքերի այս՝ հարվածային տարբերակը իրական ռազմական գործողություններում առաջին անգամ փորձարկվել է Սիրիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարիներին «Օրիոնն» այնտեղ փորձարկվել է առանց սպառազինության կիրառման[7]։
2020 թվականի ապրիլի 20-ին ТАСС լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Կրոնշտադտ» ընկերությունը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ստորագրել են երեք տրանսպորտային միջոցներից բաղկացած առաջին «Օրիոն» անօդաչու թռչող սարքի համալիր ընդունման ակտը։
Սավառնակը միջին չափի է, նորմալ աերոդինամիկական դասավորությամբ, ունի ուղիղ թև և պոչաթևերը V-աձև են։ Սավառնակի կմախքը (Фюзеляж) երկարությամբ ձգված է՝ ոչ սիմետրիկ լայնակի հատույթով։ Կշիռը նվազեցնելու նպատակով` ամրության ցուցիչները չխախտելով հանդերձ, սավառնակը պատրաստվում է կոմպոզիտային նյութերից։
Թևը միջտեղում է տեղակայված՝ ուղիղ, երկար ձգվածությամբ, փոքր-ինչ նեղացմամբ՝ ժամանակակից մեխանիզացիայով։ Բոլոր հիմնական մեխանիզացված միջոցները ղեկավարվում են էլեկտրակառավարման համակարգերի միջոցով (ЭДСУ)։
Առջևի հենակի դիմաց և դրա հետևի մասում կան ներքին հատվածներ, որոնք նախատեսված են օգտակար բեռների, անհրաժեշտ սարքավորումների ամրակների և դրանց հոսունության ապահովման համար։
Փորձնական Rotax 914 օրինակի շարժիչի հզորությունը 86 կՎտ է (115 ձիաուժ)։ Այն հագեցած է տուրբոկոմպրեսորով՝ թռիչքի բարձրությունն ավելացնելու համար։ 1,9 մետր տրամագծով AB-115 երկթև պտուտակն արտադրվում է «Աերոսիլա» (Аэросила) ընկերությունը։ Սերիական արտադրության համար «Ագաթ» ընկերությունը ЦИАМ–ի հետ համատեղ մշակում է ռուսական АПД-110/120 շարժիչը։
Օգտագործվում է «KT- անօդաչու համակարգեր» և այլ արտադրողների БРЭО (ավիանիկա) մշակումներ։
ԱԹՍ–ի ավիացիոն ռադիոէլեկտրոնային սարքավորումները բաղկացած են․
Օգտակար բեռը տեղադրվում է կամ ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժի) ներսում, կամ սավառնակից մասամբ դուրս, ծածկվում հանվող շրջահոսիչներով (обтекатель):
Օգտակար բեռնվածության տարբերակներ․
Օգտակար բեռը թույլ է տալիս իրականացնել օդային հետախուզություն և զինված ուժերի գործողությունների տեղեկատվական աջակցություն՝ կրակի ճշգրտում, պարեկություն, թիրախավորում, տարածքի տեղագրական նկարահանում[8]։
Ըստ նախագծողի տվյալների[9] | Հիմնական գործառույթներ[9] | Տեղեկատվական ուղիների թվարկում[9] |
---|---|---|
քաշը՝ 55,5 կգ | տարածության զննում՝ տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում | ջերմադիտման տեսախցիկ` փոփոխական անկյունային դաշտով |
տրամագիծը` 410 մմ | ցամաքային և վերգետնյա թիրախների հայտնաբերում և ավտոմատ ուղեկցում | հեռուստախցիկ փոփոխական անկյունային դաշտով |
բարձրությունը` 550 մմ | մինչև թիրախը հեռավորության չափում և լազերային ճառագայթմամբ դրա լուսավորում | լայնանկյուն հեռուստախցիկ |
լազերային հեռաչափ (աչքի համար անվտանգ) | ||
լազերային հեռաչափ /թիրախավորիչ |
Ռադիոլոկացիոն (ռադիոտեղորոշման) համակարգ․ Ռուսաստանի Կառավարության 04/09/2010 թվականի Թիվ 218 որոշման համաձայն, «Ֆազոտրոն-ՆԻԻՐ» (Фазотрон-НИИР) կորպորացիան նշանակվել է «Օրիոն» անօդաչու ինքնաթիռներում ղեկավարման բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն համակարգի X-միջակայքի ստեղծման պատասխանատու[10]։
Համալիրի ամբողջական կազմը ներառում է[11]․
«Орион-Э» ԱԹՍ համալիրի բնութագիրը համաձայն նախագծողներիի ներկայացման[11]․
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրիոն (ԱԹՍ) կատեգորիայում։ |
|