Օրիորդ Ռիբիերի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դոմինիկ Էնգր[1] |
տարի | 1806 |
բարձրություն | 100 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 70 ± 1 սանտիմետր[2] |
ուղղություն | նեոդասականություն |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սենյակ 702 |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Marie Françoise Rivière? և Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | Կարոլին Ռիվյեր |
պատկերված են
| |
www.louvre.fr | |
Ծանոթագրություններ | |
Mademoiselle Caroline Rivière (Ingres - Louvre MI 1447) Վիքիպահեստում |
Օրիորդ Կարոլինա Ռիվիերի դիմանկարը (ֆր.՝ Mademoiselle Caroline Rivière), ֆրանսիացի կլասիցիզմի շրջանի ներկայացուցիչ, Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի նկարը։ Տվյալ նկարը հանդիսանում է Ռիվիեր ընտանիքը ներկայացնող երեք կտավներից վերջինը, որ նկարվել է նկարչի կողմից։ Կարոլինայի հայրը Ֆիլիպիեր Ռիվիերը եղել է արքունիկի անդամ Նապոլեոնի ժամանակ և որոշել է անմահացնել իրեն ինչպես նաև կնոջն ու դստերը։ Ընտանիքը ապրում էր Փարիզի սահմաններից դուրս, Սան Ժերմեն-ան-Լեում։ Նկարը պատկերելու շրջանում Կարոլինա Ռիվիերին եղել է 13- ից 15 տարեկան և դա աղջկա կյանքի վերջին տարին էր։ Տվյալ շրջանում Էնգրի աշխատանքների տիպայնությունն է բնորդների անհամամասնական պատկերումը։ Կարոլինայի վիզը թվում է չափից դուրս երկար, քթի պատը դուրս ցցված, նկարում Կարոլինայի դիրքը թվում է մի փոքր կաշկանդված, ինչև ընդհանրապես հատուկ է այդ տարիքի աղջիկների մոտ։ Նույն ժամանակ նկարիչն ընդգծել է բնածին մաքրությունն ու հոգու անթերիությունն։
Փարիզյան սալոնի քննադատներն 1806 թվականին խիստ քննադատության են արժանացրել այդ նկարի «գոթական» ոճն ու նկարչին նախատել են միտումնավոր ճշգրտության և աղջկա մարմնի չոր գծապատկերման մեջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրիորդ Ռիբիերի դիմանկարը կատեգորիայում։ |