Օրյոլի պետական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և կրթօջախ |
Հիմնադրված է | հունիսի 23, 1919[1] և 1931[2] |
Ռեկտոր | Q125422379? |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Օրյոլ |
Պարգևներ | |
Կայք | univ-orel.ru(ռուս.) և int.oreluniver.ru/en/(անգլ.) |
Oryol State University Վիքիպահեստում |
Օրյոլի Իվան Տուրգենևի անվան պետական համալսարան (ՕՊՀ) (ռուս.՝ Орло́вский госуда́рственный университе́т имени И. С. Тургенева) բարձրագույն ուսումնական հաստատություն` Օրյոլի մարզի Օրյոլ քաղաքում։ Մարզի հիմնական համալսարաններից մեկն է[4][5][6]։
1931 թվականի օգոստոսի 5-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է կայացրել Օրյոլում բացել արդյունաբերա-մանկավարժական ինստիտուտ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 8-ին։
Ինստիտուտը իր դռները բացել է չորս ֆակուլտետով` 121 ուսանողի համար, ֆիզիկա-տեխնիկական` 34 ուսանող, քիմիա-կենսաբանական` 34, գրական-հասարակական` 23 և պոլիտեխնիկական` 30 ուսանող։ Ուսումնական գործընթացը իրականացնում էր 11 դասավանդող։ Ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Պակրովսկու 34 (այժմ` Սալտիկով Շեդրին) հասցեում[7]։
Մեկ տարվա ընթացքում համալսարանը «արդյունաբերա-մանկավարժական» էր, իսկ 1932 թվականին դարձել է միայն «մանկավարժական»[7]։
1932 թվականին պոլիտեխնիկական ֆակուլտետը դադարել է գոյություն ունենալ, հասարակական-գրականը վերակազմավորվել է որպես պատմական, ֆիզիկա-տեխնիկականը` ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանականը դարձել է բնագիտության ֆակուլտետ։ Նույն թվականին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխատավորական ֆակուլտետ, երեկոյան և հեռական բաժիններ երկու` ֆիզիկա-մաթեմատիկական և գրականության ֆակուլտետներով[7]։
1933 թվականի հունվարին Օրյոլի մանկավարժական ինստիտուտը միավորվել է Բելգորոդի մանկավարժական ինստիտուտի հետ[7]։
Օրյոլի ինստիտուտում միաձուլման արդյունքում մնացել է 314 ուսանող, 50 մանկավարժ, չորս բաժին[7]։
1934 թվականին բուհը բաժանվել է երկու ինստիտուտի` ուսուցչական, որը ուսուցիչներ էր պատրաստում յոթամյա դպրոցների համար, և մանկավարժական, որն ուսուցիչներ էր պատրաստում միջնակարգ դպրոցի համար։ Ուսուցչական ինստիտուտում սովորում էին երկու, իսկ մանկավարժականում` չորս տարի։ Պատմական ֆակուլտետը 1934 թվականին տեղափոխվել է Կուրսկ[7]։
1935 թվականի հունիսին տեղի է ունեցել մանկավարժական ինստիտուտի և ուսուցչական ինստիտուտի 45 և 112 ուսանողների առաջին շրջանավարտումը[7]։
1936 թվականի հոկտեմբերի 26-ին ինստիտուտը նշել է իր հինգերորդ տարեդարձը։ Այդ ժամանակ 420 ուսանող սովորում էր ցերեկային բաժնում, հեռակա բաժնում` 580, էսքտեռնում` ավելի քան 500 ուսանող։ Աշխատավորների ֆակուլտետում ընդգրկված էր 374 ունկնդիր։ Մանկինստիտուտին կից օրինակելի դպրոցում սովորում էր 96 ուսանող։ Ինստիտուտն արդեն ուներ 15 ուսումնական լաբորատորիա[8]։
1940 թվականի մարտին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխարհագրության բաժին, ուսուցչական ինստիտուտում` ռուսաց լեզվի և գրականության բաժին, ինչպես նաև` օտար լեզուների երկամյա կուրս։ Պատերազմից առաջ ինստիտուտում գործում էր 13 բաժին, դասընթացներն իրականացվում էին 11 մասնագիտությունների գծով[8]։
1941 թվականի հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Դրա սկսվելու ժամանակ ինստիտուտում սովորում էր 1918 ուսանող։ Մոտ 116 մանկավարժ, աշխատակիցներ և ուսանողներ մեկնել են ճակատ։ Շատերը պարգևատրել են շքանշաններով և մեդալներով[8]։
1941 թվականիի օգոստոսի 23-ին ՌԽԴՖՍՀ ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը տարհանվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բիրսկ քաղաք[9]։
1941 թվականի սեպտեմբերի 12-ին մանկավարժական ինստիտուտի աշխատակիցները ժամանել են Բիրսկ։ Բիրսկի ուսուցչական քոլեջի բազայի վրա կառուցվել է Բիրսկի մանկավարժական ինստիտուտը, պահպանվել է Օրյոլի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքը։ 1941 թվականի սեպտեմբերի վերջին Բիրսկի մանկավարժական ինստիտուտում սկսվել են դասերը[9]։
1943 թվականի նոյեմբերի 20-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը կրկին տարհանվել է Ելեց քաղաքը, որտեղ նոյեմբերի վերջին սկսվել են դասերը։ 1944/45 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարապել են երեք հերթով, երկրորդ կիսամյակում` երկու հերթով[9]։
Պատերազմի տտարիներին մանկավարժական ինստիտուտն ավարտել է 63 մարդ, ուսուցչականը` 235 (ներառյալ Բիրսկի շրջանավարտները)։ 1945 թվականին ինստիտուտում աշխատում էին 58 մանկավարժներ, 20 աշխատակից, սովորում էր 448 ուսանող։ 1945 թվականին ինստիտուտի գրադարանը ուներ 2746 գիրքը, որից 1285-ը ուսումնական էր[10]։
1950 թվականի սեպտեմբերին բացվել է օտար լեզուների ֆակուլտետը, առանձին` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (յուրաքանչյուրում` 30-ական մարդ)[10]։
1944-1957 թվականներին ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Մոսկովյան 29 հասցեում։ 1957 թվականի հուլիսին Կոմսոմոլկյան 95 հասցեում բացվել է ուսումնական մասնաշենք[11]։
1950 թվականին բնագիտական ֆակուլտետում բացվել է աշխարհագրական բաժին, ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ռուս լեզվի և գրականության ֆակուլտետ[11]։
1952 թվականին փակվել է ուսուցչական ինստիտուտը։ Աճել է մանկավարժական ինստիտուտումի ընդունելությունը։ Առկա բաժնում ուսանում էր 2177 ուսանող։ Աշխտում էր 88 մանկավարժ, նրանցից 29-ն ուներ ուսումնական կոչում և աստիճան[11]։
1956 թվականրին մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններն անցել են հինգամյա ուսուցման[11]։
1957 թվականին գոյություն ունեին ֆիզիկա-մաթեմատիկական (մաթեմատիկական և ֆիզիկա-տեխնիկական բաժին), բնագիտական և գյուղատնտեսական հիմունքներ, պատմա-բանասիրական, օտար լեզուների (անգլերեն և ֆրանսերեն լեզուների բաժին) ֆակուլտետները, դրանց ավելացել է տարրական դասարանների ֆակուլտետը, 1959 թվականին՝ նկարչական և գրաֆիկական, 1960 թվականին՝ նախադպրոցական դաստիրակության ֆակուլտետները։
1962 թվականին իր աշխատանքն է սկսել հասարակական գիտությունների ֆակուլտետը, 1999 թվականին՝ գեղագիտական ինստիտուտը[12]։
Ռեկտորներ.
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրյոլի պետական համալսարան» հոդվածին։ |
|