Գյուղ | ||
---|---|---|
Օրոր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Ուրուրավա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Օրոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 10 կմ հարավ-արևելք, Փերի գետի ձախակողմյան Օրոր վտակի ձախ անտապատ ափին։
Գյուղի մոտ գտնվում էր Օրոր լեռնանցքը։
1985 թվականին թուրքերը ավերել են եկեղեցին և կողոպտել հայ բնակչությանը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը կոտորել են 380 հայի։ 460 հայից փրկվել է հաջողվել միայն 80-ին։
1873 թվականին ուներ 78 տուն հայ և 12 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 90 տուն՝ 630 հայ և 140 այլազգի բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Օրորն ուներ 1131 թվականին կառուցված Ս. Գևորգ կամ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Քահանայի կամուրջը։
Օրորում է ծնվել գրող, հասարակական գործիչ Սեդրակ Շահենը (1887-1975)[2]։