Օքսանա Գրիշչուկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Оксана Владимировна Грищук |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 17, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 164 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 50 կիլոգրամ[1] |
Օքսանա Գրիշչուկ (ռուս.՝ Оксана (Паша) Владимировна Грищук, մարտի 17, 1971, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ, հանդես է եկել սպորտային պարեր սառույցի վրա ձևում Եվգենի Պլատովի հետ։ Այս զույգը՝ Եվրոպայի եռակի, Աշխարհի քառակի, պարեր սառույցի վրա ձևում առաջին կրկնակի օլիմպիական չեմպիոններն են։
Օքսանա Գրիշչուկը գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից իր հայրենի քաղաքում՝ Օդեսայում՝ մարզիչ Վալենտինա Կասյանովայի ղեկավարությամբ։ 1981 թվականին Օքսանան տեղափոխվել է Մոսկվա։ Սկզբում նա որպես մենասահորդուհի մարզվել է մարզիչ Ելենա Ալեքսանդրովայի, իսկ 1984 թվականից՝ Նատալյա Լինիչուկի և Գեննադի Կարպոնոսովի ղեկավարությամբ։ 1985 թվականից Գրիշչուկը հանդես է եկել զուգասահքում՝ զույգ կազմելով Ալեքսանդր Չիչկովի հետ։
Դառնալով 1988 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում՝ զույգը ստիպված էր 1989 թվականի ամռանը բաժանվել զուգընկերոջ վնասվածքի պատճառով։ Օքսանային հրավիրեցին Նատալյա Դուբովայի խումբ, որտեղ էլ նրան զուգընկեր դարձավ Եվգենի Պլատովը։ Արդեն 1989 թվականի դեկտեմբերին, ընդամենը 3 ամիս համատեղ մարզումներից հետո, Գրիշչուկ/Պլատով զույգը դարձավ ԽՍՀՄ առաջնության բրոնզե մրցանակակիր, իսկ 1991 թվականին նրանք հաղթեցին երկրի առաջնությունում։
1992 թվականի Օլիմպիական խաղերին Օքսանան և Եվգենին զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։ Այդ նույն տարում էլ Եվրոպայի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալ, իսկ հետո՝ նաև աշխարհի առաջնությունում։ 1992 թվականի աշնանը Օքսանան զուգընկերոջ հետ վերադարձավ իր նախկին մարզիչների՝ Լինիչուկի և Կարպոնոսովի մոտ։ Մեկ տարի անց զույգը հաղթեց 1994 թվականին Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում։ Զուգընկերոջ վնասվածքի բարդության սրվելու պատճառով զույգը բաց թողեց 1994/95 թթ. մրցաշրջանը, սակայն վերադարձավ աշխարհի առաջնությանը և նվաճեց ոսկի մեդալ։ 1996 թվականին սրվում են հարաբերությունները Գրիշչուկ/Պլատով զույգի և մարզիչ Նատալյա Լինիչուկի միջև, ով իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում էր իր խմբի մյուս մարզիկների վրա։ Ավելի ուշ նրանք սկսեցին աշխատել Տատյանա Տարասովայի հետ, ում հետ էլ սկսեցին պատրաստվել օլիմպիական խաղերին։ Նագանոյում կայացած օլիմպիական խաղերում Գրիշչուկը և Պլատովը դարձան ռեկորդակիրներ։ Նրանք աշխարհում առաջինն էին, ովքեր պարեր սառույցի վրա ձևում դարձան կրկնակի օլիմպիական չեմպիոններ (չնայած նրան, որ Գրիշչուկը կոտրեց դաստակը)։ 1998 թվականի ամռանը զույգը բաժանվեց։ Գրիշչուկը համատեղ աշխատելու հրավեր ստացավ Ալեքսանդր Ժուլինից։ Համագործակցությունը տևեց մեկ տարի։ Կրկին մենակ մնալով՝ Օքսանան սկսեց հանդես գալ որպես մենասահորդուհի։
2001 թվականին Օքսանա Գրիշչուկը ԱՄՆ-ում բացում է իր սեփական Գեղասահքի ակադեմիան, որտեղ զբաղվում է և՛ կառավարմամբ, և՛ մարզչական գործունեությամբ, ինչպես նաև փորձում է իրեն որպես ռեժիսոր և խորեոգրաֆ։
2006 թվականին Ռոսիա 1 հեռուստաալիքում մասնակցել է «Պարեր սառույցի վրա» հեռուստաշոուին, որտեղ դերասան Պյոտր Կրասիլովի հետ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Մեկ տարի անց մասնակցել է «Պարեր սառույցի վրա», «Թավշյա սեզոն» հեռուստաշոուներին Պյոտր Դրանգոյի հետ (3-րդ հորիզոնական)։
2010 թվականին հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցելու Ռուսաստանում Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին[2], սակայն նրան չհաստատեցին որպես թեկնածու։
1997 թվականին Գրիշչուկը փոխել է իր անունը՝ Օքսանայից անցնելով Պաշայի։ Նրա խոսքերով, պատճառը այն էր, որ իրեն հաճախ շփոթում էին սկանդալային հայտնի գեղասահորդուհի Բայուլի հետ։
Այն լավ համապատասխանում է անգլերեն passion բառին՝ կիրք։ Բացի այդ, դա իմ տատիկի անունն է։
Հետո նորից վերադարձրել է Օքսանա անունը[5]։
Ապրում է Լագունա-Բիչում, Կալիֆոռնիա։ Դաստիարակում է աղջկան։
Մրցաշրջան | Օրիգինալ պարեր | Ազատ պարեր | Ցուցադրական |
---|---|---|---|
1997–1998 |
Ջեյլհաուս Ռոք |
Հիշողություն |
Ֆրոզեն Դուք կտեսնեք Foxy Lady |
1996–1997 |
Libertango |
Passion: Music for The Last Temptation of Christ|The Feeling Begins |
Դուք կտեսնեք |
1995–1996 |
España Cañí |
|
I Will Always Love You |
1994–1995 |
Girls Girls Girls |
Steppin' Out |
Ալբինոնիի Ադաջիո |
1993–1994 |
Historia de um Amor |
Rock Around the Clock] |
Rock Around the Clock |
1992–1993 |
Aquarell |
St. James Infirmary Blues Aquarell Վիեննական վալս | |
1991–1992 |
|
||
1990–1991 |
|
||
1989–1990 |
Moliendo Café |
Սիրտակի Զորբա հույնից |
Մրցաշրջան | Ծրագրեր |
---|---|
1998–1999 |
Un-Break My Heart
|
Մրցումներ/մրցաշրջան | 1989-90 | 1990-91 | 1991-92 | 1992-93 | 1993-94 | 1994-95 | 1995-96 | 1996-97 | 1997-98 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիադա | 4 | 1 | 1 | ||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 5 | 4 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 5 | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 2 | 1 | ||||||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 1 | 1 | |||||||
Գրան-Պրի եզրափակիչ | 1 | 1 | |||||||
Этапы Гран-при: Trophée Bompard | 1 | 1 | |||||||
Этапы Гран-при: Skate America | 1 | ||||||||
Этапы Гран-При: NHK Trophy | 2 | 2 | 1 | 1 | |||||
Ultimate Four | 1 | 1 |
Մրցումներ/մրցաշրջան | 1986-87 | 1987-88 | 1988-89 |
---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև | 2 | 1 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնությոնւ պատանիների միջև | 1 | ||
Trophée Eric Bompard|Գրան-Պրի փուլեր։ Trophée Bompard | 3 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Գրիշչուկ» հոդվածին։ |
|