![]() արաբ․՝ فدوى سليمان | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1970[1][2] |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[1][2] |
Մահացել է | օգոստոսի 17, 2017[1][3][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Մոնֆերմել[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Ֆադվա Սոլիման կամ Ֆադվա Սուլեյման (արաբ․՝ فدوى سليمان, մայիսի 17, 1970[1][2], Հալեպ, Սիրիա[1][2] - օգոստոսի 17, 2017[1][3][2], Մոնֆերմել[2]), ալավիական ծագմամբ սիրիացի դերասանուհի[4], հասարակական գործիչ, այլախոհ, «Սիրիայի ազատության համար պայքարող ստեղծագործ գործիչների միության անդամ»։ Հայտնի է Բաշշար ալ-Ասադի ռեժիմի դեմ իր քննադատությամբ։ Հակամարտության սկզբից դարձել է սիրիական ընդդիմության հայտնի դեմքերից մեկը[5][6][7][8][9][10]։
Ֆադվա Սոլիման ծնվել է 1970 թվականին Հալեպում[11]։ Ավարտել է Դամասկոսի թատերական արվեստի միջազգային ինստիտուտը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում, նկարահանվել հեռուստահաղորդումներում։ Խաղացել է Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի արաբական ադապտացված տարբերակում, որը բեմադրվել է Դամասկոսի «Ալ-Քաբբանի» թատրոնում։
2011 թվականին զանգվածային բողոքի ցույցերի սկզբում Ֆադվան այն սակավաթիվ դերասանուհիներից մեկն էր, որ բացահայտ պայքարի դուրս եկավ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ։ Չնայած ձերբակալման կամ նույնիսկ մահվան սպառնալիքին՝ Ֆադվան շարունակում էր մասնակցել բողոքի ցույցերին, չնայած ծագմանը, նա հեռացել էր այն ալավիներից, ովքեր աջակցում էին Ասադին և նրա կլանին. Ըստ նրա՝ մասնակցելով բողոքի ցույցերին՝ ցանկանում է իր օրինակով փարատել այն նախապաշարմունքները, որ ալավիական համայնքը (որը կազմում է բնակչության 10% ) անխտիր աջակցում է Ասադի կառավարությանը։
Իր ելույթներում Ֆադվան կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը, քանի դեռ Ասադի ռեժիմը չի տապալվել[12]։ Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Պիտեր Հարլինգի՝ Ֆադվան կարողացել էր սիրիական ընդդիմության շարքերում թեթևացնել աղանդավորական հակամարտությունը։ 2011 թվականի նոյեմբերին թողարկված իր վիդեո ուղերձներից մեկում նա նշել է, կառավարական անվտանգության ուժերը իրեն փնտրել են Հոմսի մոտակայքում, խոշտանգել են տեղացիներին՝ պարզելու իր գտնվելու վայրը[13]։ Խուսափելով կալանքից՝ դերասանուհին փոխել է իր արտաքին տեսքը և փախել տանից[5]։
2012 թվականին ամուսնու հետ փախել են Լիբանան, այնուհետև բնակվել են Փարիզում[14]։
2017 թվականի օգոստոսի 17-ին Սոլիմանը քաղցկեղից մահացել է Փարիզում[15]։
Ֆիլմի անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|
Մոխրոտի հեքիաթը | Cinderella Monogatari | Ժաննա |
Թոմն ու Ջերրին. մանկություն | Tom & Jerry Kids Show | Ջերրի |
Նարուտո | Naruto | Ինարի |
Դոռեմի ձախորդ կախարդը | Ojamajo Doremi | |
Տանիքում ապրող Կասպերը | The Spooktacular New Adventures of Casper | Կետրին «Կետ» Հարվի |
Գաղտնի այգին | Himitsu no Hanazono | Мэри Леннокс /Մարի Լենոքս |
Դիգիմոնի արկածները | Digimon Adventure | Соре Такэноути / Սորա Տակենուչի |
Փոքրիկն ու ես | Aka-chan to Boku | |
Պոկեմոն | Pokémon | Ջեննի սպաներ |
Սոնիկ X | Sonic X | Սոնիկ ոզնի |
Աստրոբոյ | Astro Boy | Աստրո |
Էմիլի քամին | Kaze no Shoujo Emily | պերրի Միլեր |
Փոքրիկ կանայք 2. Նանն ու միսս Ջոն | Wakakusa Monogatari: Nan to Jou Sensei | Ջոզեֆինա «Ջո» Բեր |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆադվա Սոլիման» հոդվածին։ |
|