Ֆաթոս Արապի Fatos Arapi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1929 |
Ծննդավայր | Վլորա, Vlorë municipality |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 2018[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Տիրանա, Ալբանիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, լրագրող |
Լեզու | ալբաներեն |
Ազգություն | ալբանացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Աշխատավայր | Տիրանայի համալսարան |
Պարգևներ | Ոսկե պսակ (2008) |
Ֆաթոս Արապի (ալբ․՝ Fatos Arapi, հուլիսի 19, 1929, Վլորա, Vlorë municipality - հոկտեմբերի 11, 2018[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, «Ոսկե պսակ» մրցանակի դափնեկիր (2008)։
Ծնվել է 1930 թվականի հուլիսի 19-ին Վլյորայի մոտ գտնվող Զվերնեց գյուղում։ 1949-1954 թվականներին Սոֆիայում սովորել է տնտեսագիտություն, որից հետո որպես լրագրող աշխատել է Տիրանայում։ Շուտով նա ճանաչում է ձեռք բերում որպես բանաստեղծ և որպես գիտական ախատակից սկսում է աշխատել Տիրանայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Ներկայումս ապրում է Տիրանայում։
Թարգմանել է Սաֆոյի, Պաբլո Ներուդայի, Նիկոլա Վապցարովի ստեղծագործությունները։