Ֆալա | |
---|---|
Տեսակ | շուն և առանձնյակ |
Սեռ | արական |
Ծնվել է | ապրիլի 7, 1940 |
Սատկել է | ապրիլի 5, 1952 (11 տարեկան) |
Թաղվել է | |
Տեր | Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ և Էլեոնոր Ռուզվելտ |
Fala (dog) Վիքիպահեստում |
Ֆալա (ապրիլի 7, 1940 - ապրիլի 5, 1952), ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի շոտլանդական ցեղատեսակին պատկանող շուն, Ռուզվելտի պաշտոնավարման ընթացքում ապրել է նրա հետ Սպիտակ տանը։ Ֆալան Ռուզվելտին ուղեկցել է մի շարք պաշտոնական ուղևորությունների և որոշակի պահից սկսած դարձել է նրա իմիջի անբաժանելի մասը[1]։ ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանվել է շան տարբեր գործողություններ և հնարքներ։
Վաշինգտոնում գտնվող Ֆալայի արձանը կազմում է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հուշահամալիրի մի մասը։
Ֆալան ծնվել է 1940 թվականի ապրիլի 7-ին և բերվել է որպես նախագահ Ռուզվելտի սուրբծննդյան նվեր։ 1940 թվականի նոյեմբերի 10-ին շունը տեղափոխվել է Սպիտակ տուն, որտեղ ապրել է մինչև Ռուզվելտի մահը[2]։ Ռուզվելտը շատ հոգատար էր իր սիրելիի առողջության համար, դրա համար արգելել էր որևէ մեկին կերակրել նրան և միշտ դա անում էր ինքնուրույն։
Սպիտակ տան վերաբերյալ Metro-Goldwyn-Mayer-ի նկարահանած ֆիլմում Ֆալան դարձել է գլխավոր հերոսներից մեկը, հետագայում ճանաչվել է որպես ԱՄՆ-ի բանակի պատվավոր շարքային, ռազմական կարիքների համար 1 դոլար նվիրաբերելու համար։ Ֆալան Ռուզվելտին ուղեկցել է նրա մի շարք ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես նաև ինքնաթիռով և նավով, այդ թվում նաև նրա հետ մասնակցել է Քվեբեկի համաժողովին, որտեղ կնքվել է Ատլանտյան հրովարտակը։ 1944 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուզվելտը իր նախընտրական խոսքի ժամանակ հիշատակել է Ֆալային՝ պաշտպանվելով Հանրապետական կուսակցության հարձակումներից[3]։
Ֆալան եղել է Ալան Ֆոսթերի «Պարոն Ֆալան Սպիտակ տնից» մուլտսերիալի գլխավոր հերոսը։ Դրանից բացի, նրա անունը ԱՄՆ-ի բանակի զինվորներն Արդենների գործողության ժամանակ օգտագործել են որպես գաղտնաբառ։
Ֆալան մահացել է 1952 թվականի ապրիլի 5-ին և թաղվել է Ռուզվելտի կողքին։