Ֆաննին դերասանուհի Յուլիա Շտեմբերգերի և ջութակահար Քրիստիան Ալթենբուրգերի դուստրն է[1]։ Կինոյում իր նորամուտը կատարել է 2010 թվականին՝ Jud Süß - Film ohne Gewissen ֆիլմում խաղընկեր դառնալով Թոբիաս Մորետտիին և Մարտինա Գեդեկին։ 2011 թվականից Ալթենբուրգերը պարբերաբար մասնակցել է Festspiele Reichenau (de) ին. 2011 թվականին այնտեղ հայտնվել է Ռիխարդ Շտրաուսի Վարդի ասպետը|«Der Rosenkavalier]]» ֆիլմի համր դերում, 2012 թվականին՝ Աննա Կարենինայի բեմական տարբերակում՝ Սերյոշայի դերում, 2013 թվականին՝ Հենրիկ Իբսենի«Die Stützen der Gesellschaft» պիեսի բեմադրությունում, 2015 թվականին՝ Հենրիկ Իբսենի մեկ այլ՝ Յուն Գաբրիել Բորքման պիեսի բեմադրությունում՝ Ֆրիդա Ֆոլդալի դերում, 2017 թվականին՝ Շնիցլերի «Im Spiel der Sommerlüfte» պիեսի բեմադրությունում[1][2][3]։
2016 թվականին նա նկարահանվել է Յուլիան Պյոլսլերի Wir töten Stella ֆիլմում։ 2018 թվականին ավարտել է դպրոցը, այնուհետև Die letzte Party deines Lebens (de) ֆիլմում հանդես է եկել Աննայի կերպարի մարմնավորմամբ[4]։ Այդ նույն տարում Counterpart հեռուստասերիալում խաղացել է Էթելի դերը[5]։ Նա դերակատարմամբ հանդես է եկել նաև «Honig im Kopf» պիեսում՝ հիմնված Թիլ Շվայգերիհամանուն ֆիլմի վրա։