Ֆաուջա Սինգհ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1911 (113 տարեկան) |
Ծննդավայր | Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | marathon runner, երկար հեռավորություն վազող և թեթևատլետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fauja Singh Վիքիպահեստում |
Ֆաուջա Սինգհ (անգլ.՝ Fauja Singh, ապրիլի 1, 1911, Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), վազորդ, մարաթոնյան վազքի աշխարհի ամենածեր մասնակիցը, 90 տարեկան և ավելի, 100 տարեկան և ավելի տարիքային խմբերում գրանցել է համաշխարհային ռեկորդ։ Բացի մարաթոնյան վազքից Սինգհը համարվում է 100 տարեկան և ավելի տարիքային խմբի կարճ տարածության ամենաարագ վազորդը։
Ծնվել է հյուսիս-արևմտյան Հնդկաստանի Փենջաբ նահանգի, Ջալանդհար շրջանի Բեաս-Պինդ գյուղում։ Կյանքի մեծ մասը զբաղվել է հողագործությամբ։ 1990-ականնների կեսերից ապրում է Լոնդոնի Իլֆորդի շրջանում[1]։
2000 թվականին Ֆաուջա Սինգհը առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի մարաթոնին և դրանից հետո բազմիցս մասնակցել է նմանատիպ միջոցառումների։ 2003 թվականին Տորոնտոյում նա մարաթոնյան վազքի իր տարիքային խմբում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ 40 րոպե[2]։ 2011 թվականին նրա անունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց վազող, վազելով 100 տարեկանում ամբողջ մարաթոնին ընթացքում[3]։ Նրա ժամանակը 8:11:06 էր, բայց հաշվի առնելով այն, որ 16 րոպե նա անց է կացրել վազորդների մեկնարկին, նրա հաշվին գրանցվեց 8:25:17։
2012 թվականի սեպտեմբերի 30-ին Surrey International World Music Marathon (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) վազքի շրջանակներում մասնակցել է 5 կմ մրցավազքին[4][5]. 14 октября принял участие в пятикилометровом пробеге в рамках Toronto Waterfront Marathon[6]: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին Toronto Waterfront Marathon վազքի շրջանակներում նա մասնակցել է 5 կիլոմետրանոց մրցավազքին։ 2016 թվականի հունվարին՝ 104 տարեկան հասակում Սինգհը մասնակցել է Մումբայի մարաթոնին[7]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)