Ֆարուք Շարաա | |
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի համալսարան և Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 10, 1938[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Դառաա, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Ֆարուք Շարաան (արաբ․՝ فاروق الشرع, դեկտեմբերի 10, 1938[1], Դառաա, Սիրիա), սիրիացի քաղաքական գործիչ և դիվանագետ։ Սիրիայի փոխնախագահ (2006 թվականից մինչ օրս)։
Ֆարուք Շարաան ծնվել է Դարա նահանգում, սուննի ընտանիքում, 1938 թվականի դեկտեմբերի 10-ին[2][3][4]։ Նա սովորել է անգլերեն։
Մոտ տասը տարի աշխատել է Սիրիական ավիաուղիներում, այդ ժամանակ հիմնականում ապրել է Եվրոպայում։ 1970-ական թվականներին դարձել է Բաաս կուսակցության ակտիվ անդամ և սկսել դիվանագիտական կարիերա։ 1976-1980 թվականներին եղել է Իտալիայում Սիրիայի դեսպան, իսկ 1980-1984 թվականներին՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1984 թվականին նշանակվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար։ 2006 թվականի փետրվարի 15-ին Ֆարուք Շարաան երդվել է որպես Սիրիայի փոխնախագահ։
2012 թվականի հուլիսին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Դամասկոսում ուժային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ իրականացված ահաբեկչությունից հետո Ֆարուք Շարաան լքել է իր պաշտոնը, միացել ընդդիմությանը և փախել Հորդանանի տարածք[5]։ 2012-ի օգոստոսի 26-ին Շարաան հայտնվեց Սիրիայի հեռուստատեսային տեսախցիկների առջև ՝ որպես փոխնախագահ, հերքելով այդ կեղծ տեղեկությունները[6]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)