Ֆեդերիկո Ֆիլիպի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1838[1] Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն |
Մահացել է | հունվարի 16, 1910[1] (71 տարեկան) Սանտյագո, Չիլի |
Բնակության վայր(եր) | Սանտյագո |
Քաղաքացիություն | Չիլի |
Մասնագիտություն | միջատաբան և բուսաբան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն և գերմաներեն |
Հայր | Rudolf Amandus Philippi? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | F.Phil. |
Ֆեդերիկո Ֆիլիպի (իտալ.՝ Federico Philippi[2][3] կամ իսպ.՝ Federico Enrique Eunom[4], կամ գերմ.՝ Friedrich Heinrich Eunom[2][4], դեկտեմբերի 16, 1838[1], Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն - հունվարի 16, 1910[1], Սանտյագո, Չիլի), գերմանական ծագմամբ չիլիացի բուսաբան, բուսաբանության պրոֆեսոր, բնագետ, գերմանացի ներգաղթյալների հետնորդ[4]։
Ֆեդերիկո Ֆիլիպին ծնվել է Նեապոլում 1838 թվականի դեկտեմբերի 16-ին[4], հնէաբան, բուսաբան, կենդանաբան և բնագետ Ռուդոլֆ Ամանդուս Ֆիլիպիի (1808-1904) ընտանիքում։
Ֆեդերիկո Ֆիլիպին հաջորդել է իր հորը բնական պատմության ամբիոնում, դարձել Չիլիի համալսարանի և Ազգային ինստիտուտի բուսաբանության պրոֆեսոր, Բուսաբանական այգու[4][5] և Ազգային թանգարանի տնօրեն[4][6]։ Նա նկարագրել է բույսերի ավելի քան 150 տեսակ[7], այդ թվում՝ 33 նոր տեսակ, որոնցից է Leucocoryne coquimbensis-ը[8]։ Ֆիլիպին իր բոլոր հավաքածուները և ստեղծագործությունները կտակել Է Չիլիի բնական պատմության ազգային թանգարանին[9]։
Ֆեդերիկո Ֆիլիպին մահացել է Սանտյագոյում 1910 թվականի հունվարի 16-ին[4]։
Ֆեդերիկո Ֆիլիպին մասնագիտացել է սերմատու բույսերի ուսումնասիրության բնագավառում[2]։
Ֆեդերիկո Ֆիլիպիի պատվին կոչվել են հետևյալ բույսերը՝ Conophytum philippii L.Bolus[10] և Tristagma philippii Gand.[11]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆիլիպի» հոդվածին։ |
|