Ֆեթշեյմինգ

Ֆեթշեյմինգ (անգլ.՝ fat — «ճարպ» կամ «գեր», to shame — «ամաչել») կամ ֆեթֆոբիա (անգլ.՝ fat — «ճարպ» կամ «գեր», հին հունարեն՝ φόβος — «վախ») — գործողություններ կամ հայտարարություններ, որոնք նսեմացնում, ծաղրում կամ վիրավորում են մարդուն կամ մարդկանց խմբին գեր լինելու համար. սոցիալական ստիգմանիզացիա և խտրականություն ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալումով տառապող անձի կամ մարդկանց խմբի նկատմամբ. «ավելորդ քաշի» դատապարտման մշակույթ, որտեղ «նորմալ քաշի» սահմանները որոշվում են սուբյեկտիվ։ Հիմնվելով այն գաղափարի վրա, որ գիրությունը վնաս է առողջությանը, անհրապույր, ամոթալի և «անբարոյականության» արդյունք[1]։ Ֆեթշեյմինգի զարգացմանն ու տարածմանը մեծապես նպաստում են նորաձևության և կինոյի, գովազդի և ԶԼՄ-ի կողմից[2][3]։ Ֆեթշեյմինգի հետևանքով նվազում է մարդու կյանքի որակի ցուցանիշը և ձեռք բերվում առողջության հետ կապված լուրջ խնդիրներ[4], այն թվում և հոգեկան՝ ֆեթշեյմինգը հանգեցնում է դեպրեսիայի, տագնապային և սնման խանգարումների։ Կանայք տղամարդկանցից առավել հաճախ են դառնում Ֆեթշեյմինգի թիրախային խմբում[5][6][7]։

Կոգնիտիվ աղավաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուզիալ ատրիբուցիայի արդյունքում ձևավորվում է կողմնակալ վերաբերմունք ճարպակալումով կամ «ավելորդ քաշ» ունեցող մարդկանց նկատմամբ. նրանց վերագրվում են բնավորության բացասական գծեր, ինչպիսիք են՝ «ծույլ», «ագահ», «հիմար», «գարշահոտ», «դանդաղ», «սանձարձակ» կամ «թուլամորթ»։ Սա հալո էֆեկտի դասական օրինակ է, երբ մարդու մեկ որակի գնահատումն ազդում է նրա մյուս հատկանիշների գնահատման վրա։ Այսինքն՝ մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ նրա մարմնում ճարպի տոկոսը, փոխկապակցվում է նրա բնավորության հետ։

Տարածում և առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ավելացել է քաշի խտրականություն քանակը[8]։ Որոշ երկրներում սեռական փոքրամասնությունները և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում բացասական կարծրատիպությանը, քան «ավելորդ քաշ» ունեցող մարդիկ[9]։ Գեր կանայք իրենց քաշի պատճառով շատ ավելի հաճախ են բախվում բացասական մեկնաբանությունների, քան նախկինում էր համարվում։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալումով մարդիկ իրենց կյանքի ընթացքում ընդամենը մի քանի անգամ են ենթարկվում բռնության։ Սակայն իրականում միջինում նման դրվագներ լինում են շաբաթական երեք անգամ, իսկ տհաճ մեկնաբանությունները առավել հաճախ լինում են ամուսիններից, ընկերներից և ընտանիքի անդամներից[10]։

Կարևոր է նշել, որ Ֆեթշեյմինգը չի սահմանափակվում առաջին, երկրորդ կամ երրորդ աստիճանի ճարպակալում ունեցող մարդկանց ստիգմանիզասիայով, այն նաև ազդում է նրանց վրա, ում ֆիզիոլոգիական պարամետրերը գտնվում են ՄԶԻ-ի նորմայի կամ ավել սահմաններում[11][12]:.

Առանձնահատկություն է համարվում նաև այն, որ խտրականության ենթարկվող խմբերը սովորաբար փոքրամասնություններ են, սակայն գերիշխող սոցիալական խումբն ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալումով մարդիկ են, ինչպես ԱՄՆ-ում[13], այնպես էլ այլ երկրներում, որտեղ հասարակության մեջ Ֆեթշեյմինգի մակարդակը բարձր է։ Ռուսաստանում 20-ից բարձր տղամարդկանց 54% տառապում է «ավելորդ քաշից» և 15%-ը ճարպակալումից։ Ռուս կանանց շրջանում ճարպակալումը նկատվում է կանանց 28,5%-ի մոտ, իսկ «ավելորդ քաշը»՝ կանանց գրեթե 59%-ի մոտ[14]։ Այս մարդիկ ենթարկվում են ստիգմատիզացիայի, խտրականության կամ բռնության ընտանիքում[15], գործատուների[6], բուժաշխատողների[16] կողմից և միջանձնային հարաբերություններում (ներառյալ ռոմանտիկ հարաբերությունները[17]): Ավելին, փորձը, որի արդյունքները հրապարակվել են «International Journal of Obesity» ամսագրում, բացահայտեց երդվյալ ատենակալ տղամարդկանց կողմից կողմնակալ վերաբերմունքի առկայությունը դատարանի դահլիճում գեր կին մեղադրյալների նկատմամբ[7]։ Ընդհանուր առմամբ, կանանց նկատմամբ բացասական վերաբերմունքը անհամաչափորեն ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ, թեև ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց և կանանց թիվը մոտավորապես հավասար է։

Գործատուների կողմից խտրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործատուները հաճախ սխալ են գնահատում ավելորդ քաշ ունեցող մարդկանց կարողությունները և ենթադրում են, որ նրանք կտդվարանան բարդ առաջադրանքներ կատարելուց կամ երկար ժամանակ աշխատելուց շուտ կհոգնեն։ Սակայն գեր մարդիկ կարող են լինել ոչ պակաս, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ուժեղ և դիմացկուն[6]։

Էքսեթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց մոտ ավելորդ քաշը հանգեցնում է կյանքի հնարավորությունների նվազմանը, այդ թվում նաև ավելի ցածր եկամուտ։ Նրանք ուսումնասիրել են 70 միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ, որոնք կապված են ՄԶԻ-ի հետ՝ օգտագործելով «UK Biobank»-ի 40-ից 70 տարեկան 120,000 կամավորների տվյալները։ Հետազոտության համաձայն, եթե կինը 6,3 կգ-ով ավել է կշռում բացառապես գենետիկական պատճառներով, ապա նրա տարեկան եկամուտը 1500 ֆունտ ստեռլինգով ցածր է եղել, քան նույն հասակի, բայց ավելի թեթև քաշ ունեցող կնոջը։ Նույն ուսումնասիրությունը նլատել է նման կապ տղամարդկանց եկամուտի և հասակի միջև[18]։

Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի Վանդերբիլթի համալսարանի իրավագիտության դոցենտ Ջենիֆեր Բենեթ Շինալը նույնպես հայտնաբերեց աշխատավարձի տարբերություն ավելորդ քաշ ունեցող և նորմալ քաշ ունեցող կանանց միջև։ Այս տարբերությունը, ըստ նրա հետազոտության, պայմանավորված է նրանով, որ գեր կանայք, մի կողմից, ավելի հաճախ քան նորմալ քաշ ունեցող կանայք աշխատում են այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են ֆիզիկական աշխատանք՝ տանը, բժշկական օգնություն ցուցաբերելը, սնունդ պատրաստելը և երեխաներին խնամքը:Մյուս կողմից, նրանք ավելի քիչ են զբաղեցնում այնպիսի պաշտոններ, որոնք պահանջում են մարդկանց հետ փոխգործակցություն։ Իսկ ֆիզիկական ջանք պահանջող աշխատանքները, հաճախ ավելի քիչ են վարձատրվում, քան որոնք ներառում են հաճախորդների հետ շփում։ Այս երևույթը նա անվանեց «պատիժ գիրության համար»[19]։ Շինալը նաև պարզել է, որ նույնիսկ եթե գեր կինն աշխատում է հաճախորդների հետ, նա միևնույն է ավելի քիչ է վարձատրվում, քան մյուս կանայք։ Շինալն պնդում է, որ հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում կանանց արտաքին տեսքին, ուստի կարծում է, որ խտրականությունը կարող է լինել հնարավոր բացատրություններից մեկը։ Նա նաև ավելացնում է. «Գործատուները կարող են համարել, որ իրենց հաճախորդները գիրությունը կանանց մոտ գտնում են ավելի վանող, քան տղամարդկանց, և չեն ցանկանում աշխատանքի ընդունել ճարպակալում ունեցող կանանց հաճախորդների սպասարկման աշխատանքներում»[6]։

Ֆեթշեյմինգ և առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթշեյմինգի ազդեցությունը առողջության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաշի խտրականության հետևանքով առաջացած սթրեսը հանգեցնում է ֆիզիկական և մտավոր առողջության վատթարացման[4]։

Ֆեթշեյմինգի ենթարկվող մարդիկ, ավելի մեծ հավանականությամբ սկում են իրենց համարել ավելորդ քաշով՝ անկախ իրենց ՄԶԻ-ից[20]:։ Արտաքին տեսքի համար քննադատության արդյունքում, այդ թվում՝ սիրելիների (հաճախ կատակների տեսքով) գնահատման արդյունքում, մարդու մոտ կարող է զարգանալ ներքին ֆետֆոբիա, այսինքն՝ ատելություն իր մարմնի և իր հանդեպ։ Անխզելիորեն կապված լուքիզմի, Ֆեթշեյմինգի և նորաձևության ստանդարտների արմատավորում և ԶԼՄ-ների արդյունաբերությունների հետ, ներքին ֆեթֆոբիան կարող է դրսևորվել, օրինակ՝ հաճույք ստանալու արգելքի տեսքով՝ սննդային սահմանափակումներ, սոցիալական մեկուսացում, հրաժարում սեռական և ֆիզիկական ակտիվությունից (պարելու, վազելու, ազատ գործելու վախից; կաշկանդվածության և փակվածության զգացողությունից առաջանում է «փոքրանալու» և «կորչելու» ցանկություն)։ 

Արտաքին տեսքի նկատմամբ վստահության բացակայությունը և մարմնի կերպարի խեղաթյուրված ընկալումը հանգեցնում են դեպրեսիայի։ Դժվար է տարբերե, թե ինչն է առաջնային հայտնվում արատավոր շրջանակում, որտեղ դեպրեսիան և դիսմորֆոֆոբիան կապված են, կերակրում են միմյանց և սպառում են մարդու ներքին ռեսուրսները[21]։

Ֆեթշեյմինգ մարդկանց ովքեր ունեն վելորդ քաշ կամ ճարպակալում հանգեցնում է նրանց ֆիզիկական ակտիվության նվազմանը[20][22][23], զգացմունքները «թաքցնել սնունդի մեջ»[24] և, հետևաբար, քաշը վերահսկելու ավելի մեծ դժվարությունների[25]։ Երկարաժամկետ հեռանկարում արդյունքը ստանում է հակառակ էֆեկտ՝ քաշի ավելացում[26]։ Այսպիսով, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները, գրեթե երեք հազար չափահասների չորս տարվա դիտարկումների արդյունքում պարզել են, որ նրանց 5%-ը, ովքեր ենթարկվել են Ֆեթշեյմինգին, այս ընթացքում հավաքել են միջինը 0,95 կգ, մինչդեռ նրանք, ովքեր չի ենթարկվել՝ կորցրեց միջինը 0,71 կգ[25]։ Մյուս կողմից, սթրեսի վրա հիմնված քաշի կորստի մեթոդներ օգտագործած մարդկանց միայն 5%-ն է պահպանում ձեռք բերված քաշը համեմատաբար ընդմիշտ. 65%-ը երեք տարվա ընթացքում կրկին քաշ է հավաքում[24]։

Բացի այդ, կարևոր է նշել, որ դիետան շփոթեցնում և փչացնում է մարդու հարաբերությունները սննդի հետ, ինչպես է նա մտածում դրա մասին և զգում դրա շուրջ՝ առաջացնելով սնման խանգարումների սկիզբը[23][27]։

Ավելորդ քաշի և առողջության կապը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպակալումը ներառված է հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ և 11-րդ վերանայումների մեջ։ 2013 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիան նույնպես քվեարկեց գիրությունը որպես հիվանդություն ճանաչելու օգտին։ Սակայն որոշ ամերիկացի բժիշկներ համաձայն չեն եղել այս որոշման հետ։ Այսպես, Եյլի համալսարանի կանխարգելման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դեյվիդ Կացը իր «Գիրությունը հիվանդություն մի անվանեք»[28] հոդվածում պնդում է, որ ճարպի կուտակումն օրգանիզմում սկսվում է ավելցուկային կալորիաները էներգիայի պաշարի վերածելով, ինչը հենց այն է, ինչ պետք է անի առողջ մարմինը ավելորդ կալորիաների դեպքում՝ պահեստավորել։ Այսպիսով, մարդու քաշ հավաքելու ունակությունը նորմալ ֆիզիոլոգիայի մի մասն է, իսկ գիրությունն ինքնին հիվանդություն չէ բառի մեզ սովոր իմաստով։

Գիրությունը միշտ չէ, որ անմիջականորեն կապված է անառողջ ապրելակերպի հետ, այսինքն՝ առաջանում է այն պատճառով, որ մարդն ինքն իրեն չի հոգում և «թուլացել է»։ Քաշի ավելացման պատճառները կարող են ներառել գենետիկ նախատրամադրվածությունը, էնդոկրին կամ այլ հիվանդություններ, ինչպես նաև սոցիալական ճնշում[26] կամ տրավմաներ։

Այնուամենայնիվ, մարմնի ճարպի բարձր տոկոսը կարող է մեծացնել որոշակի հիվանդությունների վտանգը։ Սակայն, առանց այլ գործոնների հաշվի առնելու, սխալ է «ավելորդ քաշի» առկայությունը կապել հիվանդությունների անխուսափելի առաջացման հետ։ Դա կարող է լինել որոշ հիվանդությունների՝ գերճնշում, շաքարախտի, քաղցկեղի որոշ տեսակների պատճառներից միայն մեկը։ Այնուամենայնիվ, գիրությունը պարտադիր պայն չէ, որ հանգեցնի առողջության և կյանքի տևողության նվազմանը[29]։

Համաձայն «International Journal of Obesity» ամսագրում հրապարակված հետազոտության՝ 54 միլիոն ամերիկացիներ, որոնց ՄԶԻ-ն ցույց է տալիս, որ նրանք ավելորդ քաշ ունեն կամ գեր են, իդեալական առողջություն ունեն, մինչդեռ 21 միլիոն մարդ, ում ՄԶԻ-ն նորմալ քաշ ունի՝ անառողջ են։ Գիտնականները, որոնց թիմը ղեկավարում էր Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հոգեբանության դոցենտ Ա. Ջանեթ Թոմիյաման, ապացույցներ ներկայացրեց, որ մարդու ՄԶԻ-ն չի կարող համարվել առողջության համարժեք ցուցանիշ[30]։

Բուժաշխատողների կողմից խտրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեյք Ֆորեստի բժշկական դպրոցում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բժշկական ուսանողների մեկ երրորդը նախապաշարմունքներ ունի ավելորդ քաշ ունեցող հիվանդների նկատմամբ, նրանց մեծ մասը անգիտակցաբար[31]։ Հետաքրքիր է նաև, որ ավելի նիհար հիվանդների հետ շփվելիս բժիշկներն ավելի մեծ ապրումակցում են տածում և նման հիվանդներին ավելի ջերմությամբ են վերաբերվում։ Սա հաստատվել է ուսումնասիրության արդյունքում, որի ընթացքում վերլուծվել է 39 բժիշկների և արյան բարձր ճնշում ունեցող ավելի քան 200 հիվանդների խոսակցությունների ձայնագրությունները[16]։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի գիտական հոդվածում նշվում է, որ այն կանայք, որոնք ենթարկվել են ֆեթշեյմինգին բժիշկի կողմից, հակված է ապագայում խուսափել բժշկական օգնությունից։ Հիվանդները վախենում են գնալ բժշկի՝ իմանալով, որ այցի ընթացքում իրենց հավանաբար կկշռեն, իսկ հետո հնարավոր է կենթարկվեն քննադատության իրենց քաշի համար[32]։ Մյուս կողմից, 2012 թվականին Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ բժիշկների 54%-ը կարծում է, որ պետք է իրավունք ունենա հրաժարվել ոչ շտապ բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդներին, ովքեր չեն նիհարում կամ չեն թողնում ծխելը[33]։

Կարևոր է նաև նշել, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ բժիշկների կողմից ընդհանրացվում են որպես «անառողջ»։ Սա բացառում է նման հիվանդների մասնակցությունը մի շարք կարևոր բժշկական հետազոտություններում, ինչը հանգեցնում է նրանց արդյունքների խեղաթյուրմանը։ Ճարպակալումով կամ ավելորդ քաշ ունեցող մարդկանց վերաբերյալ բավարար բժշկական հետազոտությունների բացակայության պատճառով այս կատեգորիայի հիվանդներին հաճախ նշանակվում են նվազեցված չափաբաշնով դեղեր[34]։ Օրինակ՝ ավելորդ քաշ ունեցող հիվանդներին բավարար քիմիաթերապիա և հակաբիոտիկներ չեն տրվում[35]։

Բոդիպոզիտիվ շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթշեյմինգին փորձում է հակազդել ֆեթֆեմինիզմը և բոդիպոզիտիվ շարժումը, որի հիմնական գաղափարը մորֆոլոգիական ազատության պաշտպանությունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Vartanian, Lenny R.; Smyth, Joshua M. Primum Non Nocere: Obesity Stigma and Public Health(անգլ.) // Journal of Bioethical Inquiry[en] : journal. — 2013. — Т. 10. — № 1. — С. 49—57. — ISSN 1176-7529. — doi:10.1007/s11673-012-9412-9 Архивировано из первоисточника 20 Սեպտեմբերի 2017.
  2. Ahern, A. L.; Bennett, K. M.; Hetherington, M. M. Internalization of the Ultra-Thin Ideal: Positive Implicit Associations with Underweight Fashion Models are Associated with Drive for Thinness in Young Women(անգլ.) // Eating Disorders : journal. — 2008. — Т. 16. — № 4. — С. 294—307. — doi:10.1080/10640260802115852 — PMID 18568920.
  3. Hawkins, N.; Richards, P. S.; Granley, H. M. C.; Stein, D. M. The Impact of Exposure to the Thin-Ideal Media Image on Women(անգլ.) // Eating Disorders : journal. — 2004. — Т. 12. — № 1. — С. 35—50. — doi:10.1080/10640260490267751 — PMID 16864303.
  4. 4,0 4,1 Angelina R. Sutin, Yannick Stephan, Antonio Terracciano Weight Discrimination and Risk of Mortality // Psychological science. — 2015-11. — В. 11. — Т. 26. — С. 1803—1811. — ISSN 0956-7976. — doi:10.1177/0956797615601103 Архивировано из первоисточника 7 Մարտի 2019.
  5. R. M. Puhl, T. Andreyeva, K. D. Brownell Perceptions of weight discrimination: prevalence and comparison to race and gender discrimination in America(անգլ.) // International Journal of Obesity. — 2008-03-04. — В. 6. — Т. 32. — С. 992—1000. — ISSN 0307-0565. — doi:10.1038/ijo.2008.22 Архивировано из первоисточника 1 Հուլիսի 2017.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ronald Alsop. «Fat people earn less and have a harder time finding work». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «Male Jurors More Likely To Find Fat Women Guilty, Study Says». HuffPost UK (անգլերեն). 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Andreyeva, Tatiana; Puhl, Rebecca M.; Brownell, Kelly D. Changes in Perceived Weight Discrimination Among Americans, 1995–1996 Through 2004–2006(անգլ.) // Obesity : journal. — 2008. — Т. 16. — № 5. — С. 1129—1134. — ISSN 1930-739X. — doi:10.1038/oby.2008.35 Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2017.
  9. Latner, Janet D.; O'Brien, Kerry S.; Durso, Laura E.; Brinkman, L. A.; MacDonald, T. Weighing obesity stigma: the relative strength of different forms of bias(անգլ.) // International Journal of Obesity[en] : journal. — 2008. — Т. 32. — № 7. — С. 1145—1152. — ISSN 0307-0565. — doi:10.1038/ijo.2008.53 Архивировано из первоисточника 12 Հուլիսի 2017.
  10. «Many Obese Women Face Stigma Every Day, Study Finds» (անգլերեն). Consumer HealthDay. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Lerner, R.; Gellert, E. Body build identification, preference and aversion in children(անգլ.) // Developmental Psychology : journal. — 1969. — Т. 1. — № 5. — С. 456—462. — doi:10.1037/h0027966
  12. Carr, Deborah; Friedman, Michael A. Is Obesity Stigmatizing? Body Weight, Perceived Discrimination, and Psychological Well-Being in the United States(անգլ.) // Journal of Health and Social Behavior[en] : journal. — 2005. — Т. 46. — № 3. — С. 244—259. — ISSN 0022-1465. — doi:10.1177/002214650504600303 — PMID 16259147. Архивировано из первоисточника 16 Դեկտեմբերի 2019.
  13. Cynthia L. Ogden, Margaret D. Carroll, Brian K. Kit, Katherine M. Flegal Prevalence of Childhood and Adult Obesity in the United States, 2011–2012(անգլ.) // JAMA. — 2014-02-26. — В. 8. — Т. 311. — С. 806—814. — ISSN 0098-7484. — doi:10.1001/jama.2014.732 Архивировано из первоисточника 24 հունվարի 2017.
  14. «Россия занимает четвертое место в мире по ожирению». РИА Новости (ռուսերեն). 20140530T1848+0400Z. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Bonnie Rochman Do Parents Discriminate Against Their Own Chubby Children?(անգլ.) // Time : magazine. — ISSN 0040-781X. Архивировано из первоисточника 13 Դեկտեմբերի 2017.
  16. 16,0 16,1 Parker-Pope, Tara. «Are Doctors Nicer to Thinner Patients?». Well (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. «Overweight Women More Stressed In Front Of Prospective Dates, Study Finds». HuffPost UK (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. «Articles | Exeter Medical School | University of Exeter» (անգլերեն). medicine.exeter.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. Wolf, Amy. «Overweight women lose in the labor market: Vanderbilt study». Vanderbilt University (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  20. 20,0 20,1 Schafer, Markus H.; Ferraro, Kenneth F. The Stigma of Obesity Does Perceived Weight Discrimination Affect Identity and Physical Health?(անգլ.) // Social Psychology Quarterly[en] : journal. — 2011. — Т. 74. — № 1. — С. 76—97. — ISSN 0190-2725. — doi:10.1177/0190272511398197
  21. «Poor Body Image and Depression». www.eatingdisorderhope.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. Bombak, Andrea E. Obese persons’ physical activity experiences and motivations across weight changes: a qualitative exploratory study(անգլ.) // BMC Public Health : journal. — 2015. — Т. 15. — С. 1129. — ISSN 1471-2458. — doi:10.1186/s12889-015-2456-0 — PMID 26577260.
  23. 23,0 23,1 Puhl, Rebecca M.; King, Kelly M. Weight discrimination and bullying // Best Practice & Research Clinical Endocrinology & Metabolism. — Т. 27. — № 2. — С. 117—127. — doi:10.1016/j.beem.2012.12.002 Архивировано из первоисточника 1 Սեպտեմբերի 2020.
  24. 24,0 24,1 «Why Is the Internet Fat-Shaming Kanye West? | Highsnobiety». Highsnobiety (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  25. 25,0 25,1 Association, Press (2014 թ․ սեպտեմբերի 11). «'Fat shaming' does not help people lose weight, study finds». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. 26,0 26,1 Angelina R. Sutin, Antonio Terracciano Perceived Weight Discrimination and Obesity(անգլ.) // PLOS One. — Public Library of Science, 2013-07-24. — В. 7. — Т. 8. — С. e70048. — ISSN 1932-6203. — doi:10.1371/journal.pone.0070048 Архивировано из первоисточника 30 Ապրիլի 2020.
  27. Hunger, Jeffrey M.; Major, Brenda; Blodorn, Alison; Miller, Carol T. Weighed Down by Stigma: How Weight-Based Social Identity Threat Contributes to Weight Gain and Poor Health(անգլ.) // Social and Personality Psychology Compass : journal. — 2015. — Т. 9. — № 6. — С. 255—268. — ISSN 1751-9004. — doi:10.1111/spc3.12172 Архивировано из первоисточника 28 Հոկտեմբերի 2017.
  28. David L. Katz, MD, MPH, FACPM, FACP, FACLM (2013 թ․ հունիսի 21). «Don't Call Obesity a Disease». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Katherine M. Flegal, Brian K. Kit, Heather Orpana, Barry I. Graubard Association of All-Cause Mortality With Overweight and Obesity Using Standard Body Mass Index Categories(անգլ.) // JAMA. — 2013-01-02. — В. 1. — Т. 309. — ISSN 0098-7484. — doi:10.1001/jama.2012.113905 Архивировано из первоисточника 26 Հոկտեմբերի 2017.
  30. Stuart Wolpert. «Don't use body mass index to determine whether people are healthy, UCLA-led study says» (անգլերեն). UCLA Newsroom. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  31. David P. Miller, John G. Spangler, Mara Z. Vitolins, Stephen W. Davis, Edward H. Ip Are Medical Students Aware of Their Anti-Obesity Bias? // Academic medicine : journal of the Association of American Medical Colleges. — 2013-7. — В. 7. — Т. 88. — С. 978—982. — ISSN 1040-2446. — doi:10.1097/ACM.0b013e318294f817 Архивировано из первоисточника 15 հունվարի 2020.
  32. Joan C. Chrisler, Angela Barney Sizeism is a health hazard // Fat Studies. — 2017-01-02. — В. 1. — Т. 6. — С. 38—53. — ISSN 2160-4851. — doi:10.1080/21604851.2016.1213066
  33. Campbell, Denis (2012 թ․ ապրիլի 28). «Doctors back denial of treatment for smokers and the obese». The Observer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  34. «A new study shows that women's health suffers if they are body-shamed by their doctors». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  35. «Fat Shaming and Weight Bias at Your Doctor's Office - Women's Health». Women's Health (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]