Ֆելա Սովանդե | |
---|---|
Ի ծնե անուն | Olufela Obafunmilayo Sowande |
Նաև հայտնի է որպես | Fela Sowande |
Ծնվել է | մայիսի 29, 1905[1][2] Աբեոկուտա, Նիգերիա կամ Օյո, Օյո նահանգ, Նիգերիա[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 13, 1987[2] (81 տարեկան) Ռավեննա, Օհայո, ԱՄՆ[4] |
Գերեզման | Օհայո |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դասական երաժիշտ և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փիթսբուրգի համալսարան, Հովարդի համալսարան և Քենթի պետական համալսարան |
Կրթություն | Լոնդոնի համալսարան, Քինգի քոլեջ, Լագոս և CMS Grammar School, Lagos? |
Ֆելա Սովանդե (անգլ.՝ Olufela Obafunmilayo "Fela" Sowande, մայիսի 29, 1905[1][2], Աբեոկուտա, Նիգերիա և Օյո, Օյո նահանգ, Նիգերիա[3] - մարտի 13, 1987[2], Ռավեննա, Օհայո, ԱՄՆ[4]), իսկական անունը՝ Օլուֆելա Օբաֆունմիլայո, Բրիտանիական կայսրության գերազանցության շքանշանակիր՝ ԲԿՇ[Ն 1] (անգլ.՝ MBE-Member of the Most Excellent Order of the British Empire) աֆրիկացի երաժիշտ և կոմպոզիտոր, երգեհոնահար։ Համարվելով Աֆրիկյան արվեստի ժամանակակից երաժշտության հայրը՝ Սովանդեն, թերևս, եվրոպական «դասական» ստեղծագործությունների ժանրում ամենաճանաչված աֆրիկացի կոմպոզիտոր է։ [5]:
Սովանդեն (արտասանվում է' տես-WAHN-deh') ծնվել է Աբեոկուտայում՝ Լագոսի մերձակայքում, աֆրիկացի եկեղեցական երգերի երաժիշտ, քահանա և ռահվիրա Էմանուել Սովանդեի որդին է։ Երեխա ժամանակ նա երգել է Քրիստոսի Մայր տաճարի եկեղեցական երգչախմբում։ Սովորել է C.M.S. Քերականության դպրոցում[Ն 2] և Լագոսի Թագավորական (անգլ.՝ King's College, Lagos) քոլեջում։ Երիտասարդ տարիներին, նրա վրա կարևոր ազդեցություն են ունեցել հայրը և դոկտոր Թոմաս Քինգ Էկունդայո Ֆիլիպսը (կոմպոզիտոր, երգեհոնահար և երգչախմբի ղեկավար)։ Այդ ժամանակ Սովանդեն երգում էր երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Յորուբայի նոր գործերին, որոնք հնչում էին եկեղեցիներում։ Այդ ընթացքում նա ուսանել է Ֆիլիպսին՝ սովորելով երգեհոն նվագել (ներառյալ Բախի և եվրոպական դասական վարպետների գործերը), իսկ «Կազմակերպիչների թագավորական քոլեջ»-ից ստացել է կրթաթոշակ և դիպլոմ (FRCO): Այդ ժամանակ նա նաև նվագախումբ էր, նվագում էր ջազ և հանրաճանաչ բարձրաշխարհիկ երաժշտություն։ Այս բոլորը զգալի ազդեցություն ունեցան նրա աշխատանքի վրա։
1934 թվականին Սովանդը մեկնում է Լոնդոն՝ սովորելու եվրոպական դասական և հանրաճանաչ երաժշտություն։ 1936 թվականին նա մենակատար-դաշնակահար էր Ջորջ Գերշվինի «Կապույտ Ռապսոդիա»[Ն 3] երաժշտական ներկայացմանը։ Նա նաև դաշնամուրով դուետներ էր նվագում Ֆաթս Ուոլերի հետ, իսկ Բրիտանական հեռարձակումների կազմակերպության (անգլ.՝ BBC- British Broadcasting Corporation) թատրոնում՝ երգեհոնահար էր, Լոնդոնի Քինգսուեյ դահլիճում (անգլ.՝ Kingsway Hall) (դժբախտաբար վերջերս քանդված) երգահոն էր նվագում, նաև երգչախմբի ղեկավարն էր, իսկ 1936 թվականին Բլեքբիրտսում (անգլ.՝ Blackbirds) դաշնակահար էր։ 1939 թվականին նա երգեհոն նվագեց Ադելաիդա Հոլի[Ն 4] և Վերա Մարգրեդ Լինի[Ն 5] որոշ ձայնագրություններում։ Ավելի ուշ նա երգեհոնի մասնավոր դասեր վերցրեց՝ Էդմունդ Ռուբրայի, Ջորջ Օլդրոդի և Ջորջ Քայնինգհեմի մոտ և 1943 թվականին դարձավ թագավորական քոլեջի անդամ՝ արժանանալով Լիմպուսի «Harding and Read» մրցանակին։
Նա նաև շահել է մի շարք մրցանակներ՝ Լոնդոնի համալսարանի երաժշտության բաժնի բակալավրի աստիճան ստանալով, նաև համագործակցել է Լոնդոնի երաժշտության և պարի կոնսերվատորիայի հետ։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է նաև որպես Տեղեկատվական նախարարության[6] կինոընկերության երաժշտական խորհրդատու՝ ապահովելով կրթական ֆիլմերի ֆոնային երաժշտությունը։
1945 թվականից մինչև 1952 թվականը Սովանդեն եղել է Լոնդոնի Արևմտյան Առաքելական Եկեղեցու անվանի երգեհոնահարն և երգչախմբի աշխատանքների մեթոդիստը, և այս տարիներին էլ սկսվում է երգեհոնային երաժշտության ժամանակաշրջանը։ Դրանք հիմնված էին աֆրիկյան մեղեդիների վրա, որոնք հատուկ կոչ էին իր սևամորթ ժողովրդին, ովքեր գաղթել էին աֆրիկյան մայրցամաքից և Կարիբյան ծովից։ Նաև այս ընթացքում նա հայտնի դարձավ որպես պարային դաշնակահար, նվագախմբի և Համոնդի երգեհոնահար՝ նվագելով ժամանակի հայտնի մեղեդիները։
Նրա երաժշտության մեջ գերակշռում են արևմտյան և աֆրիկյան գաղափարները, որոնք ներառում են երգեհոնի այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ Յորբբի ողբը, Օբանգիջին, Կիերին, Գլորիան, Հեսու Օլուգբալան և Օբա Աբա Կե Պեն։ Դրանցից շատերը ցույց են տալիս Անգլիկան եկեղեցու երաժշտության ուժեղ ազդեցությունը՝ զուգորդված յորուբայի պենտատոնիկ մեղեդիների հետ։
Նրա երաժշտական գործերում ներառված են վեց էսքիզներ լիարժեք նվագախմբի համար, ժողովրդական սիմֆոնիա և լարային նվագախմբի աֆրիկյան հավաքակազմով, և ցույց են տալիս աֆրիկյան երաժշտության ռիթմիկ ու ներդաշնակ հատկանիշները։ «Աֆրիկյան Սուիթ»ի վերջին հատվածը հայտնի դարձավ Կանադայի հանդիսատեսին՝ որպես հանրահայտ Կանադական հեռարձակման կազմակեպության (ֆր.՝ ֆրանս. Société Radio-Canada), (անգլ.՝ CBC- Canadian Broadcasting Corporation) «Գլամուրային Ալբոմներ»[7] (անգլ.՝ «Gilmour's Albums») անվանումով ծրագրի երաժշտություն, և այժմ հանդիսանում է Կանադայի նվագախմբի ստանդարտը[8]։ Նա շատ երաժշտություններ է գրել և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր երգչախմբերի համար, հիմնականում ակապելլա։ Այս գործերից մի քանիսը հնչել են BBC-ով՝ Աֆրիկայան ծառայության ժամանակ։ Նա վերադարձել է Աֆրիկա՝ գիտնական աշխատանքներ կատարելու Աֆրիկյան հեռարձակողների կորպորացիայի և հետագայում՝ Իբադանի համալսարանի հետ։ 1955 թվականին՝ թագուհու ծննդյան տոնի ժամանակ, Աֆրիկական հեռարձակման ծառայության մեջ կատարած աշխատանքների համար Սովանդեն արժանացել է Բրիտանական կայսրության ամենահիասքանչ շքանշանին[Ն 6], որով պարգևատրում են արվեստի և գիտության ոլորտի ներդրումների համար (անգլ.՝ MBE-Most Excellent Order of the British Empire)[9]: 1968 թվականին նա տեղափոխվել է Վաշինգտոնի Հովարդի համալսարան, այնուհետև՝ Պիտսբուրգի համալսարան։
Կյանքի վերջին տարիներին Սովանդեն դասավանդում էր Քենթի պետական համալսարանի[Ն 7] համաաֆրիկյան հետազոտությունների ֆակուլտետում և բնակվում էր Օհայո նահանգի մերձակայքում գտնվող Ռավեննա [Ն 8] քաղաքում, իր կնոջ՝ Էլեոնոր ՄկՔինիի հետ, ով Խաղաղօվկիանոսյան ռադիոյի հիմնադիրներից մեկն էր։ Սովանդեն մահացել է Ռավեննայում և թաղված է Օհայո նահանգի Ռանդոլֆ համայնքում։
Պրոֆեսորի կոչման արժանանալուց բացի, Սովանդեն կրում էր նաև Լագոսի Բարիյոյի քահանայապետի[Ն 9] կոչումը։
Ներկայումս կա մի ստեղծական կենտրոն, որտեղ ուսումնասիրվում և խթանվում են նրա գործերը, քանի որ շատերը մնում են չհրապարակված կամ դուրս են մնացել տպագրությունից։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն))
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն))
|