Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 26, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆելիպե Նիկոլաս Ավենատի Դովիլյաբիչուս (իսպ.՝ Felipe Nicolás Avenatti Dovillabichus, ապրիլի 26, 1993[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ստանդարտ» (Լեժ) ակումբի հարձակվող։
Ավինատին իր հայրենի քաղաքի «Ռիվեր Փլեյտ» ակումբի սան է։ 2012 թվականի փետրվարի 19-ին «Նասոնալ»-ի դեմ մրցաշարում նորամուտ է ունեցել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Հունիսի 3-ին «Դեֆենսոր Սպորտինգ»-ի դեմ խաղում Ֆելիպեն խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[4]։ Երկրորդ մրցաշրջանում նա տեղ է նվաճել հիմնական կազմում և դարձել է լավագույն ռմբարկուներից մեկը։
2013 թվականի ամռանը Աշխարհի երիտասարտական առաջնությունից հետո Ավենատին տեղափոխվել է իտալական «Տերնանու»։ Օգոստոսի 24-ին «Կարպի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Սերիա B-ում[5]։ Նոյեմբերի 17-ին «Պեսկարա»-ի դեմ խաղում Ֆելիպեն խփել է առաջին գոլը հօգուտ «Տերնանու»-ի[6]։
2013 թվականին Ֆելիպեն օգնել է Ուրուգվայի երիտասարդական հավաքականին արծաթե մեդալ նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցաշարում նա խաղացել է Խորվատիայի[7], Նոր Զելանդիայի[8], Իսպանիայի[9], Իրաքի[10] և Ֆրանսիայի հավաքականների դեմ[11]։ Իսպանացիների դեմ խաղում Ավենատին խփել է գոլ։
|