Ֆեմինիզացիա (ֆր.՝ feminisation, լատին․՝ femina - Կին, էգ), կանացիացում, իգականացում, արական սեռի անհատների օրգանիզմում իգական երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալը։
Նկատվում է արու ձկների, երկկենցաղների, թռչունների, կաթնասուն կենդանիների և մարդու մոտ։ Փորձառական ճանապարհով ֆեմինիազացիա կարելի է առաջացնել ամորձատած արուներին ձվարան փոխպատվաստելով կամ իգական սեռական հորմոններ (էսարոգեններ) ներարկելով։
XX դ. 20-ական թթ. փորձառական ֆեմինիազացիան առաջինն իրականացրել է Մ. Զավադովսկին՝ ամորձատած աքաղաղի ձվարան փոխպատվաստելով։ Ամորձատած արու կաթնասուններին (ծովախոզուկ, առնետ) ձվարան փոխպատվաստելիս կամ էստրոգեններ ներարկելիս նկատվում է իգական սեռական բնազդ։
Տղամարդու ֆեմինիազացիան բնորոշվում է հոգեսեռական (պսիխոսեքսուալ) կամ մարմնակազմի կանացի տիպի այլափոխմամբ։ Լինում է 2 ձևի
Արտաքին սեռական օրգանները լինում են տիպիկ կանացի։ Ունենում են կանացի հոգեսեռական կողմնորոշում։ Նման անհատներն ամուսնանում են որպես կին, ֆիզիկապես շատ ավելի ուժեղ են, քան կանայք։ Այս ձևն առավել հաճախ բնորոշ է ռեկորդակիր կանանց։ Ներկայումս միջազգային մրցումների ժամանակ անպայման ստուգվում է կին մարզիկների քրոմոսոմային կազմը և եթե հայտնարերվում է տեստիկուլյար ֆեմինիազացիա, նրանք զրկվում են մրցումներին մասնակցելու իրավունքից։
Բուժումը նույնպես կատարվում է վիրահատական ճանապարհով, եթե հեշտոցը կարճ է, երկարացնում են, ամորձիները որովայնի խոռոչից դուրս են հանվում մաշկի տակ կամ հեռացվում, այնուհետև կիրառվում է էստրոգենային բուժում (մինչև 40—50 տարեկանը)։
Ֆեմինիազացիա նկատվում է նաև ամորձատման (որոշ հիվանդությունների բուժման նպատակով), վաղ մանկական տարիքում սերմնաբշտերի հեռացման հետևանքով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 625)։ |